Չե՛նք կատարելու ավտոբուսների վարորդների պահանջները. Սուրեն Գրիգորյան

Ներքին 4 ամիս առաջ - 13:51 03-12-2024
Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանն այսօր՝ դեկտեմբերի 3-ին, հրավիրված ասուլիսում հայտարարեց, որ քաղաքապետարանը չի կատարելու ավտոբուսների գործադուլավոր վարորդների պահանջները։

«Մենք մայիսի ամսին ահագին ականջալուր եղանք վարորդների խնդրանքներին, պահանջներին»,- ասաց փոխքաղաքապետը, հավելելով,- «Բայց մեր տպավորությամբ՝ արդեն ինչ-որ խումբ վարորդների մոտ տպավորություն է ստեղծվել, որ իրենք հերիք է մի հատ ասեն՝ «Մենք չենք քշի», և մենք վազելով, ինչ ասեն՝ մենք բոլոր անտրամաբանական պահանջներ կատարելու ենք։ Չե՛նք կատարելու, չե՛նք կա-տա-րե-լու»։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից Երևանի ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել, պահանջելով բարձրացնել աշխատավարձն ու դիսպեչերական կետերում զուգարաններ կառուցել։

Նշենք, որ քաղաքապետարանը հայատարարություն է տարածել, սպառալով, որ վարորդների գործադուլը քրեաիրավական հետևանքներ են ունենալու։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը ևս անդրադարձել է խնդրին, ֆեյսբուքյան իր էջում գրելով. «Ինչպես արդեն տեղյակ եք, վաղ առավոտից հասարակական տրանսպորտի վարորդների մի մասը իրականացնում են գործադուլ, որի հետևանքով հազարավոր քաղաքացիների տեղաշարժման անհարամարություններ են պատճառվել։

Նախ, ուզում եմ ներողություն խնդրել երևանցիներից ստեղծված իրավիճակի համար, միևնույն ժամանակ՝ հստակ արձանագրեմ, որ որևէ տեսակի շանտաժի չենք տրվելու, կոմպրոմիսի չենք գնալու։

Կազմակերպիչները ենթարկվելու են խիստ պատասխանատվության»։

Քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը տեղեկացրել է նաև, որ գործադուլավոր 18 վարորդ ազատվել է աշխատանքից։

Ամենից շատ դիտված