Հալեպում հայ է զոհվել
copy image url

Հալեպում հայ է զոհվել

Ներքին 6 ամիս առաջ - 15:07 01-12-2024
Հալեպում հայ է զոհվել, հայտնում է Գանձասար պարբերականը․

«ՀԱՅ ԶՈՀՈՒԵՑԱՒ ՍԵԼԵՄԻԷԻ ՃԱՄԲՈՒՆ ՎՐԱՅ
Այսօր՝ Կիրակի, 1 Դեկտեմբեր 2024-ին զոհուեցաւ հալէպահայ դոկտ. Երուանդ Արսլանեան (ծնեալ 1958-ի, Հալէպ).
Արսլանեան երէկ Հալէպէն դուրս ելած ժամանակ Սելեմիէի ճամբուն վրայ դիպուկահարի մը արձակած փամփուշտէն վիրաւորուած եւ փոխադրուած էր Համայի հիւանդանոց։ Անոր վիճակը ծանրացած է եւ այսօր կէսօրին դոկտ. Արսլանեան իր մահկանացուն կնքած է»,- նշվում է հաղորդագրության մեջ։