Ռումինիայում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները
copy image url

Ռումինիայում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

Արտաքին 4 ամիս առաջ - 13:28 01-12-2024
Ռումինիայում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռումինիայի քաղաքացիները դեկտեմբերի 1-ին ընտրում են պատգամավորներ և սենատորներ չորս տարի ժամկետով։

Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ քվեարկության համար բացվել են շուրջ 19 հազար ընտրատեղամասեր: Ընտրություններին մասնակցում են, ընդհանուր առմամբ, 50 դաշինք ու կուսակցություններ: Պատգամավորների և սենատորների պաշտոնների համար հավակնում է մոտ 10 հազար թեկնածու, սակայն խորհրդարան կանցնի միայն 456-ը։