Արտաքին 1 տարի առաջ - 22:35 28-11-2024

Սալոմե Զուրաբիշվիլին իրեն հռչակել է Վրաստանում իշխանության միակ օրինական ներկայացուցիչը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իրեն հայտարարեց երկրում իշխանության միակ օրինական ներկայացուցիչը։

«Այսօր ես միակ օրինական ինստիտուտն եմ այս երկրում, այս երկրի միակ օրինական ներկայացուցիչը, միակը, ով իրավունք ունի աշխարհի հետ խոսելու մեր հասարակության անունից։ Ես կանեմ սա և մինչև վերջ այստեղ կլինեմ, կլինեմ ձեր և համայնքի հետ։ Սա դիմադրության շարժում է»։

Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարություն է արել այն բանից հետո, երբ Վրաստանի կառավարությունը հայտարարեց ԵՄ-ի հետ բանակցությունները դադարեցնելու մասին։

Վրաստանի նախագահը, ում լիազորությունների ժամկետը լրանում է տարեվերջին, մարդկանց կոչ է արել իջնել բազմոցներից և չհանձնվել.

«Կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր նստում են հեռուստացույցի առջև․ անզիջում, անհնազանդություն և դիմադրություն, և ես մինչև վերջ հավատարիմ կլինեմ այս արժեքներին, ինչպես դուք մինչև վերջ կլինեք հավատարիմ»:

Զուրաբիշվիլին առանձին դիմել է նաև ոստիկանությանը, բանակին, ԵՄ երկրների դեսպաններին և Վրաստանի դիվանագիտական ​​կորպուսին։

Ուղերձ ոստիկանությանը․

«Ես ուզում եմ դիմել ոստիկանությանը՝ իրական ոստիկանությանը, որը ծառայում է պետությանը, ձեր պարտականությունն է պաշտպանել քաղաքացիներին, ոչ թե ստրուկներին, ոչ «ռուսներին», ոչ դավաճաններին...»։

Ուղերձ բանակին

«Ուզում եմ դիմել վրացական բանակին, այն բանակին, որն այսօր ամենաշատը ցավում է, որն այսօր չի կարող և պարտավոր չէ որևէ բան անել, բայց ամենահավատարիմն է այս երկրին։ Սա այն ուժն է, որի սիրտը ամենից շատ է ցավում, որ երկիրը վերադառնում է Ռուսաստանին»։

Ուղերձ եվրոպացի գործընկերներին

Սալոմե Զուրաբիշվիլին եվրոպացի գործընկերներին կոչ է արել ընդունել բոլոր այն որոշումները, որոնք «արդեն պետք է ընդունված լինեին»։

«Այսօր զանգահարեցի դիվանագիտական ​​կորպուս և ասացի՝ ձեր գնահատականները մի փոքր ուշացած են։ Նրանք երկար սպասեցին, որ ինչ-որ բան հաստատեն... Ի վերջո, ամեն ինչ պարզ է, և եթե ինչ-որ մեկը դա չի տեսնում, ահա ապացույցն այն է, որ մի քանի րոպե առաջ Պուտինը գոհունակություն հայտնեց և գովեց Վրաստանի իշխանություններին հնազանդության համար»։

Զուրաբիշվիլիի խոսքով՝ ինքը դիվանագիտական ​​կորպուսից աջակցություն է խնդրել մեկ նպատակի հասնելու համար՝ նոր ընտրություններ նշանակելու և անցկացնելու համար։

«Սա է մեր ելքը և ինչի համար մենք պայքարում ենք», - ասել է Զուրաբիշվիլին։

Ուղերձ Վրաստանի դեսպաններին.

«Ուզում եմ դիմել մեր դեսպաններին... Ի՞նչ եք անում այսօր, ո՞ւմ եք ծառայում, ինչի՞ն եք արժանի, որտե՞ղ եք։

․․․․Ժամանակն է մտածել ապագայի մասին, որը թողնում եք ձեր երեխաների համար: Ժամանակն է մտածել, թե ինչ հեղինակություն եք թողնում ձեր երեխաներին։ Ես հասկանում եմ, որ շատ դժվար է, բայց արժանապատվությունն ավելի կարևոր է, ավելի կարևոր է երկիրը, հայրենիքը»:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու
20:22 Էրդողանն ամեն օր Իսրայելը ոչնչացնելու կոչեր է անում. Նեթանյահու
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել