Ներքին 1 տարի առաջ - 14:05 27-11-2024

Հարցը ուղղեք «դուխով» գլխարկներով Փաշինյանի շուրջը պտտվողներին․ Գեղամ Նազարյանը՝ ՔՊ-ին միանալու մասին

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի՝ վերջին շրջանում դրսևորած վարքը, մասնավորապես՝ այն, որ Նազարյանը երկար ժամանակ է՝ ակտիվ շփումների մեջ է իշխանականների հետ, վերջերս էլ Վիետնամ էր մեկնել և Ալեն Սիմոնյանի հետ լուսանկարվել նավի վրա, վերջին շրջանում սուր քննադատություններ չի հնչեցնում իշխանությունների հասցեին, շատ քաղաքացիների մոտ տպավորություն է ստեղծել, որ հնարավոր է նա կարող է փոխել իր խմբակցությունը և միանալ ՔՊ-ին։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար կապ հաստատեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի հետ, որը փաստացի՝ ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց հանրության այս մտահոգությունները։

«Ինչի են հիշում այդ լուսանկարվելը, եթե դա մի շաբաթ առաջ է եղել։ Լուսանկարների շարք եմ հրապարակելու, որպեսզի տեսնեն, թե ինչքան լուսանկարներ ունեմ տարբեր մարդկանց հետ։ Պատգամավորը, եթե իր աշխատանքը կատարում է, դա նշանակում է, որ ակտիվ շփվում է ՔՊ-ականների հետ։
Ես ոչ թե հերքում եմ, այլ ընդհանրապես այդ հարցին չեմ պատասխանում, որովհետև հիմնազուրկ հարց է»,- ասաց նա։

Հարցին՝ «Հայաստան» խմբակցության ներսում քննարկվել է իր մանդատը վայր դնելու հարցը, Նազարյանը պատասխանեց․

«Նման քննարկում չի եղել և չի էլ լինելու։ Մեր խմբակցության և՛ առաջնորդը, և՛ ղեկավարները պետական մտածողությամբ խոհեմ, հասուն, մեծ փորձով մարդիկ են և մամուլի անհեթեթ հրապարակումների հիման վրա մանդատի հետ կապված հարցեր չեն քննարկվել»,- նշեց նա։

Դիտարկմանը՝ 2026թ․-ին կայանալիք ընտրություններում Նազարյանը մասնակցելու է «Հայաստան» խմբակցության ընտրացուցակով, թե հնարավոր է մասնակցի ՔՊ-ի ընտրացուցակով, ընդդիմադիր պատգամավորը հրաժարվեց որևէ պատասխան տալ։
«Այդ հարցին ևս չեմ պատասխանում, որովհետև էլի անհիմն հարց է»,- նշեց նա։

Հարցին՝ շարունակում է Գեղամ Նազարյանը ընկերություն անել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, պատգամավորը պատասխանեց․
«Դուք գիտեք, որ չէ, ինչու եք հարցնում, արդար չէ։ Գիտեք ու՞մ հարցրեք, էն որ 2018թ․-ին «դուխով» գլխարկներով պտտվում էին Փաշինյանի շուրջը։ Այն, ովքեր ֆեյսբուքով, լրատվամիջոցներով ակտիվ ուզում են ինձ նիկոլական հանեն»,- եզրափակեց նա։

Նշենք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Գեղամ Նազարյանին, մասնավորապես նշելով․
«Վերջին հայտարարությունը, թե Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգ չկա, իր անձնական ընկալումներն են, որը բնականաբար չի արտահայտում «Հայաստան» խմբակցության տեսակետը։
Մեր թիվ մեկ օրակարգը ինչպես եղել, այնպես էլ մնում է այս իշխանություններին հեռացնելը, եւ բնական է, եթե խմբակցության որեւէ պատգամավոր չի կիսում այդ գաղափարը, հարցը պետք է դառնա քննարկման առարկա։ Խմբակցությունը Գեղամ Նազարյանին մանդատը վայր դնելու «խնդրանքով» չի կարող դիմել, բայցեւ ակնհայտ է, որ քննարկվելու է խմբակցությունում պարոն Նազարյանի հետագա գործունեության հարցը»։

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում