Մամուլ 1 տարի առաջ - 08:30 27-11-2024

Ովքեր են ՔԿ-ում ազատման դիմում գրել․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Արգիշտի Քյարամյանի պաշտոնանկությունից հետո Քննչական կոմիտեում ուշքի չեն գալիս։ Մեզ հայտնի դարձավ, որ Քյարամյանի հեռանալու օրը աշխատանքից ազատման դիմում է գրել ՔԿ իրավաբանական վարչության պետ Արթուր Վարդանյանը՝ ասելով, որ Քյարամյանի հեռանալուց հետո չի պատկերացնում իր հետագա աշխատանքը ՔԿ-ում։ Մեզ պատմեցին, որ ՔԿ-ում իսկական քաոս է առաջացել, երբ Փաշինյանը հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ նոր նախագահը դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանն է։ Աննա Վարդապետյանի կառավարման ժամանակաշրջանում դատախազությունից դուրս եկած կադրերին Քյարամյանը սիրով ընդունում էր Կոմիտե։ Այդ անձանցից ոմանք արդեն աշխատանքից ազատման դիմումներ են գրել, երբ իմացել են, որ Պողոսյանն է գալիս է ՔԿ։

«Հրապարակ»-ի տեղեկություններով, ազատման դիմում է գրել նաեւ ՔԿ տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության պետ Արսեն Սիմոնյանը, որը մոտ մեկ տարի առաջ էր դատախազությունից քննչական տեղափոխվել։ Մեր տեղեկություններով՝ հենց Արթուր Պողոսյանի հետ կոնֆլիկտի պատճառով էր նա հեռացել, որն այնքան լուրջ է եղել, որ Պողոսյանի անունը լսելուն պես դիմումը գրել է։ Նշենք․ Սիմոնյանը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանի եղբայրն է, որն օգոստոսի սկզբին պաշտոնից ազատման դիմում գրեց եւ լքեց դատական համակարգը։

ՀՀ քննչական կոմիտեից հաստատեցին պաշտոնյաների՝ աշխատանքից ազատման դիմումներ գրելու մասին տեղեկությունը:

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով