Ներքին 1 տարի առաջ - 13:25 26-11-2024

ՔՊ-ի Գյումրիի գրասենյակում ծեծկռտուք է եղել, պարեկները հսկում են գրասենյակը

Oragir.News-ի տեղեկություններով ՔՊ-ի Գյումրիի գրասենյակում ծեծկռտուք է եղել։ Վիճաբանությունը մի քանի ժամ է տևել, մոտ կես ժամ փակ է եղել Չերազի փողոցի գլխավոր մուտքը։

Մեր աղբյուրի փոխանցմամբ ծեծկռտուքը եղել է ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի և Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռի՝ Վահագն Մկրտչյանի միջև։ Վիճաբանության պատճառը քաղաքապետի պաշտոնն է։

ՔՊ-ի գրասենյակում Oragir.News-ի թղթակցին հայտնեցին, որ առավոտից բնականոն աշխատում են։
«Էստեղ ծեծկռտուք չի եղել, մի քիչ ներքև պարեկների ու քաղաքացու մեջ լեզվակռիվ է եղել, պարեկները միշտ էլ էստեղ կանգնում են»,-հայտնեց ՔՊ գրասենյակի աշխատակիցը։



Հատկանշական է, որ ՔՊ-ի գրասենյակի մոտ հսկող պարեկն էլ նշեց, որ 2 ժամից ավելի տեղանքում է ոչ մի արտառոց բան չի նկատել, իրենք իրենց ծառայությունն են իրականացնում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից