Մամուլ 1 տարի առաջ - 08:15 26-11-2024

Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

«Զգուշացնում եմ՝ սրանից հետո եթե մի հատ ժամկետ խախտվեց, կոնկրետ գալու է անձնական պատասխանատվություն»,- կառավարության նիստում սպառնաց Նիկոլ Փաշինյանը՝ զայրանալով ՏԿԵ նորանշանակ նախարարի վրա, որը զեկուցում էր, որ Արմավիրի Այգեվան համայնքում կառուցված մանկապարտեզը, որը պետք է շահագործման հանձնվեր դեռ հոկտեմբերին, չի գործում՝ գազամատակարարման խնդիրների պատճառով։ Նիստից հետո, մեր տեղեկություններով, մարզպետներն իրար են անցել:

Մի քանի մարզից հստակ տեղեկություններ ենք ստացել, որ հավաքել են համայնքների ղեկավարներին եւ հորդորել՝ ցանկացած աշխատանքների ժամկետի վերաբերյալ հաշվետվությունները ներկայացնել առավելագույնս ճշգրտված։ Լոռու մարզպետ, նախկին ոստիկանապետ Արամ Ղազարյանն էլ փորձել է համայնքապետերի վախը բռնել, ասելով՝ տեսեք, ինձ չխաբեք, դա նշանակելու է, որ վարչապետին եք խաբում, անհետեւանք չի մնա, կատարվելիք աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունները կներկայացնեք վայրկյանի ճշգրտությամբ։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան