Արտաքին 1 տարի առաջ - 20:13 25-11-2024

Սերգեյ Շոյգուն բանակցություններ է վարել թալիբների կառավարության ղեկավարության հետ

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն այցելել է Աֆղանստան, որտեղ բանակցություններ է վարել թալիբների կառավարության ղեկավարության հետ։

Ի թիվս այլ հարցերի, քննարկվել են Աֆղանստանի կառավարության միջազգային ճանաչման, ինչպես նաև թալիբներին ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից հանելու հարցեր։

Հաղորդվում է նաև, որ Աֆղանստանը հետաքրքրված է ռուսական նավթի և պարենի մատակարարումներով։

Ամենից շատ դիտված