Ուղիղ եթեր
Բնակարան, մեքենա, 2․5 մլն անկանխիկ, 7․8 մլն կանխիկ, 30 մլն եկամուտ․ Սոնա Ղազարյանի և ամուսնու ունեցվածքը
copy image url

Բնակարան, մեքենա, 2․5 մլն անկանխիկ, 7․8 մլն կանխիկ, 30 մլն եկամուտ․ Սոնա Ղազարյանի և ամուսնու ունեցվածքը

Ներքին 6 ամիս առաջ - 21:15 25-11-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողների դատին ներկայացնել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ունեցվածքի այն մասը, որը տեղ է գտել նրանց հայտարարագրերում։

Այսօր ուսումասիրել ենք ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանի և նրա ամուսնու՝ Դավիթ Բանուչյանի հայտարարագրերը։

Հիշեցնենք, որ Սոնա Ղազարյանը պատգամավոր է դարձել 2018-ի իշխանափոխությունից հետո, իսկ 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում վերջինիս հաջողվել է պահպանել իր մանդատը։

Որպես անշարժ գույք՝ Սոնա Ղազարյանը հայտարարագրել է համատեղ սեփականությամբ 1 բնակարան՝ Կոտայքի մարզի Առինջ համայնքում, որը նա գնել է 2020 թվականի հուլիսի 24-ին։ Տարեվերջին այս բնակարանը պահպանվել է։

Շարժական գույք՝ ավտոմեքենա, Ղազարյանը չի հայտարարագրել։

Իշխանական պատգամավորի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 460․291,2 դրամ, տարեվերջին՝ 2 մլն 527․913 դրամ։ Կանխիկ միջոցներ նա չի ունեցել։

Սոնա Ղազարյանի տարեկան եկամուտները կազմել են 12 մլն 219․799 դրամ, որից 10 մլն 102․267 դրամը Ազգային ժողովից ստացած աշխատավարձն է, 2 մլն 117․532 դրամը՝ ՀՀ Ֆինանսների նախարարությունից ստացած այլ եկամուտը։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 24 մլն 373․037,2 դրամ։

Ղազարյանի ամուսինը՝ Դավիթ Բանուչյանը, որպես անշարժ գույք՝ հայտարարագրել է իր կնոջ հայտարարագրած բնակարանը՝ Առինջում, որին տիրապետում է համատեղ սեփականությամբ։

Որպես շարժական գույք՝ նա հայտարարագրել է 2015 թվականի արտադրության MAZDA մակնիշի ավտոմեքենա, որը գնել է 2021 թվականի օգոստոսի 25-ին։

Վերջինիս բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 2523,94 դրամ, տարեվերջին՝ 200․003 դրամ։ Բացի այդ, նա ունեցել է 8000 դրամ կանխիկ գումար, որը տարեվերջին շեշտակի աճել է՝ կազմելով 7 մլն 850 հազար դրամ։

Բանուչյանի տարեկան եկամուտները կազմել են 18 մլն 418․757 դրամ, որից 10 մլն 517․312 դրամը Հանրային հեռուստաընկերությունից, 2 մլն 973․300 և 2 մլն 750․675 դրամը Հայաստան համահայկական հիմնադրամից, 1 մլն 801 հազար դրամը Մեդնեթ ՓԲԸ-ից, 120 հազար դրամը՝ Կիռա ՍՊԸ-ից ստացած աշխատավարձն է, 196․470 դրամը՝ ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացած այլ եկամուտը, 60 հազար դրամը՝ Սինեմարտ ընկերությունից քաղիրավական պայմանագրերով ստացած եկամուտը։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 24 մլն 373․037,2 դրամ։

Ամենից շատ դիտված

17:50 Թոռներիս արջուկներն են, հո չենք թափելու․ կրեատիվ տունը վախեցնում է անցորդներին
15:20 ՀՀ ոստիկանապետի պաշտոնում կնշանակվի Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը
18:40 Հայտնի պատուհասի «շնորհիվ» Արցախը հազարամյակների ընթացքում առաջին անգամ մնացել է առանց հայ
15:50 Նիկոլ Փաշինյանը պահանջում է Գարեգին Բ կաթողիկոսի հրաժարակա՞նը
19:41 Գնել Սարգսյանը ուղղորդված եկել էր` հետս հաշիվ մաքրելու. քահանան` երեկվա միջադեպի մասին
22:44 Համալսարանը «проходной двор» չէ. այն չի կարող դառնալ իշխանական քարոզչության անցումային դահլիճ. ԵՊՀ ուսանող
13:45 Մահացածը 60-ին մոտ տղամարդ էր, 2 տղա ուներ․ նոր մանրամասներ՝ Վերին Դվինի ողբերգական վթարից
11:57 Էրիկաս Պետրիկասը լինում է Շանգրի Լա խաղատանը․ ինչո՞ւ են ԵՊՀ-ում արժևորում լիտվերենն ու լիտվական մշակույթը
13:23 «Բիձու գյոլում» մարդիկ լողում են թունավոր ջրում և խմում այն
18:52 2 միլիոն վարկ, խզված ավանդ, անհետացած գումար. զեղծարարություն՝ «Ardshinbank»-ի պատճառով