Ներքին 1 տարի առաջ - 12:33 25-11-2024

Արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդերի գումարներն ապահով պահվում են. ԿԲ փոխնախագահ

Արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդերն լրիվ ապահով են, դրանց գոյության հետ ոչ մի խնդիր չկա: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը։

Նա նշեց, որ այլ հարցերի չի կարող պատասխանել՝ հաշվի առնելով գործընթացները, նաեւ այն, որ արցախցիները դիմել են ՍԴ:

Դիտարկմանը՝ արցախիցները ցանկանում են օգտվել դրանցից, Արմեն Նուրբեկյանն ասաց. «Քանի որ Սահմանադրական դատարան են դիմել, չեմ կարող որևէ բան ասել։ Որոշումներ կկայացվեն, բայց ֆոնդերի հետ կապված որևէ խնդիր չկա, գումարներն ապահով պահվում են»։

Նրա խոսքով, եթե արցախցին ՀՀ քաղաքացիություն է ստանում, գրանցվում է և այստեղ շարունակում է իր աշխատավարձից կուտակումներ անել. «Դրանք ներդրված ֆոնդեր են արդեն, այդ ֆոնդերը իրենք կուտակումներն անում են, նոր ներդրումներ չեն արվում, բայց եղածը արդեն եկամուտ ապահովում է, բայց նոր ներդրումներ բնականաբար չի արվում»,-ասաց Նուրիբեկյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ պատգամավորների 1/5-ը («Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներ) ՀՀ Սահմանադրական դատարան է դիմել՝ վիճարկելու արցախցիների կուտակած գումարները, առանց նրանց կամքը հաշվի առնելու, ՀՀ կուտակային համակարգ տեղափոխելու մեխանիզմը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում