Այսօր Աննա Հակոբյանը հանդես եկավ ընդարձակ մի գրառմամբ՝ հորդորելով 2025-ը հայտարարել կրթվելու տարի։
Վարչապետի կինն արդեն իսկ հետևորդներ է ձեռք բերել։ Փաշինյան Լիլիթ անուն-ազգանունով օգտատերը, անսալով Աննա Հակոբյանի կոչին, կիսվել է կրթվելու պատրաստակամությամբ։ Ինչ խոսք, երիտասարդ կինը կրթվելու կարիք ունի. մասնավորապես նա չի տիրապետում հայերենի կետադրությանը, շարադասության և բառագործածության մի շարք վրիպակներ է թույլ տվել։
Կնոջ պատրաստակամությունը ոգևորել է Աննա Հակոբյանին, նա կիսվել է գրառմամբ։