Մամուլ 1 տարի առաջ - 08:20 22-11-2024

Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Նարեկ Զեյնալյանի՝ մանդատից հրաժարվելուց հետո թափուր է մնալու նաեւ նրա զբաղեցրած ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը։ Չնայած Զեյնալյանի հրաժարականի դիմումը դեռ չի հաստատվել` նա 15 օրում կարող է այն հետ վերցնել, սակայն այս օրերին ՔՊ-ում արդեն բուռն քննարկումներ են ընթանում, թե ում է բաժին հասնելու այդ բաղձալի պաշտոնը` ծառայողական մեքենայով, աշխատավարձի հավելումով հանդերձ։ ՔՊ-ում կատակում են, որ հանուն արդարության Փաշինյանն այդ պաշտոնում պետք է նշանակի Լուսինե Բադալյանին՝ Լուլուին, որը նույն հանձնաժողովի նախագահի տեղակալն է եւ ամենածանրն է տանում Զեյնալյանի հեռանալը, անգամ լուրեր էին պտտվում, թե կարող է մանդատը դնել։ Բայց դա անհավանական է, քանի որ նախկին հաղորդավարն այժմ բացառիկ շանս ունի՝ ԱԺ հանձնաժողովի նախագահ դառնալու կամ ինչ-որ ժամանակ այդ պարտականությունները կատարելու։

Ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի․ «Մշտական հանձնաժողովի նախագահի բացակայության կամ պաշտոնը թափուր լինելու դեպքում նրան փոխարինում է տեղակալը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ հանձնաժողովի կողմից որոշված անդամը»։ Հիշեցնենք, որ այս հանձնաժողովում ՔՊ-ական «սաստավը», կարելի է ասել, ամենաանորակն է, կազմում են Լուլուն, Փաշինյանի աներձագ Հրաչ Հակոբյանը, Էմմա Պալյանը եւ բարձրագույնի դիպլոմ չունեցող, նախկին բուժքույր Հռիփսիմե Հունանյանը։ Իհարկե, օրենքը չի պարտադրում, որ հենց կազմից պետք է նախագահը լինի։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ