Արտաքին 1 տարի առաջ - 19:32 21-11-2024

Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա

Թուրքիան շարունակում է հարաբերությունները խորացնել ու զարգացնել աֆրիկյան երկրների հետ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիան Սոմալիի հետ հրթիռային փորձարկումներ է իրականացրել։ Փոխանցում է Ermenihaber-ը։

Նշվում է, որ Թուրքիան ծրագրում է Սոմալիում հիմնել տիեզերական բազա, որտեղից կկարողանա հրթիռներ արձակել տիեզերք։ Նշենք, որ Սոմալիի տարածքը աշխարհում արդեն կլինի այն 3 կետերից մեկը, որտեղից հրթիռներ կարձակվեն դեպի տիեզերք։

Հաջորդ կետը Ղազախստանն է, որն օգտագործվում է ռուսների կողմից, իսկ մյուսը Ֆլորիդան է, որտեղ ուսումնասիրություններ են կատարում «SPACE X» և «NASA» ընկերությունները։

Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։ Ենթադրվում է, որ Արաբական Միացյալ Էմիրություններն այս նախագծում ներառված են որպես ներդրումային գործընկեր։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին