Ներքին 1 տարի առաջ - 13:40 21-11-2024

Նազելի Բաղդասարյանի հետ մտերիմ ենք, բայց առաջարկ չի եղել. Քնարիկ Հարությունյանի պարզաբանումը

«Այն, որ ինձ առաջարկվել է դառնալ Գյումրիի համայնքապետ, չի համապատասխանում իրականությանը։ Ես չեմ հաստատում այդ տեղեկությունը, դա բացարձակ սուտ է»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը։

Հարցին՝ եթե իրեն առաջարկվի դառնալ համայնքապետ, կընդունի՞ այդ առաջարկը, Հարությունյանը հրաժարվեց որևէ հստակ պատասխան տալ։

«Ես չեմ ուզում ոչ մի ավել բան մեկնաբանել։ Պարզապես ուզում եմ, որ հերքվի այն տեղեկությունը, որ ինձ նման առաջարկ է արվել»,- ասաց նա։

Ճշտող հարցին՝ արդյոք ինքն ու վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ընկերուհինե՞ր են, Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավարը պատասխանեց․

«Մենք աշխատել ենք միասին և՛ ԱԺ-ում, և՛ մարզպետարանում, և՛ նաև դրանից առաջ հեռուստաընկերությունում և Ռադիո Հայ Գյումրիում։ Մենք իրար հետ ճանապարհ ենք անցել։ Այո՛, մենք մտերիմ ենք, որովհետև 2008 թվից միասին աշխատել ենք երկար տարիներ»։

Մեր այլ հարցերին Քնարիկ Հարությունյանը հրաժարարվեց պատասխանել՝ որակելով դրանք ավելորդ․
«Դուք հիմա ավելորդ հարցեր եք տալիս և ես չեմ ուզում հիմա այդ հարցերին պատասխանել։ Մի մտեք մանրամասնությունների մեջ»։

Հիշեցնենք, որ Oragir.News-ի տեղեկություններով` ՔՊ-ն Գյումրիի համայնքապետի թեկնածու կառաջադրի Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանին, որը Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի մտերիմ ընկերուհին է։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում