Ներքին 1 տարի առաջ - 22:35 19-11-2024

Բանկային քարտով և sms-ով վճարելու հնարավորություն չկա․ Telcell-ը խախտում է պայմանագրի կետերը

Մայրաքաղաք Երևանում միասնական տոմսային համակարգին անցում կատարելուն ընդառաջ ոլորտում մենաշնորհ դիրք զբաղեցրած «Tellcell» ընկերության աշխատանքների վերաբերյալ բազմաթիվ քննադատություններ են հնչում։

Խնդիրները բազմաթիվ են՝ տեխնիկականից մինչև ծրագրային։ Բայց պարզվում է, որ «Tellcell» ընկերությունը խախտում է նաև իր իսկ կնքած պայմանագիրը։

Դրանցից մեկը վերաբերում է ավտոբուսներում և մետրոյի կայարաններում տեղադրված վալիդատորների անսարքություններին։ Ընկերությունը պարտավոր է բողոք ներկայացնող քաղաքացուն պատասխանել անսարքությունների մասին, սակայն դա չի արվում։

Հատկապես սոցիալական ցանցերում օգտատերերը գրում են, որ մի քանի անգամ դիմել են «Tellcell» ընկերությանը՝ անսարք վալիդատորների մասին տեղեկություն ստանալու համար, սակայն օպերատորները պատասխանել են, որ տեղյակ չեն և չեն կարող պատասխանել։

Պայմանագրի կետերից մեկն էլ խախտվել է, քանի որ չկա sms ծառայության միջոցով ուղետոմսի ձեռքբերելու հնարավորություն։

«Փաստացի այս ընկերությունը խախտում է իր իսկ կնքած պայմանագիրը»,- գրում են օգտատերերը։

Նշենք, որ պայմանագրի կետերից մյուսով՝ «Telcell» ընկերությունը պարտավորվել է միասնական տոմսային համակարգի ներդրման համար ունենալ արտոնագրեր՝ VISA, MasterCard և Արմենիան Քարդ (ARCA) վճարային համակարգերի կողմից, ինչպես նաև ապահովվել անհպում (NFC) վճարումների ընդունումը Apple Pay, Google Pay, Samsung Pay և այլ վճարային հավելվածներով, ինչը ևս ընկերությունը չի կարողանում ապահովել։

Ավելի վաղ Oragir.Newsանդրադարձել էր «TelCell» ընկերությանը վերաբերող այլ խնդիրների ևս՝ «Անթույլատրելի դիլեմա․ անձնական տվյալներ՝ Telcell-ից էժան ուղետոմս գնելու համար»։

Ամենից շատ դիտված

16:47 Ծառուկյանի տնից կոկորդիլոսներ տեղափոխելիս Երևանի քաղաքապետարանի աշխատակից է վնասվել
21:00 Նազիկ Ավդալյանն իր հիմնադրամը «համեստորեն» իր անվամբ է կոչել
15:11 Եթե մկրատը վերցնենք, քարտեզը կտրենք, Ադրբեջանն էլ Ջերմուկի, Տավուշի Բերքաբերի հատվածները կկտրի և ուրիշ հատվածներ. Փաշինյան
18:07 Սեյրան Օհանյանի, Վլադիմիր Գասպարյանի` Սևանի ափին գտնվող շինությունները ապամոնտաժվել են
10:50 Ես մնում եմ Ձեր Ծառուկյանը. իմ խիղճը հանգիստ է. անկախ բոլոր անարդարություններից՝ շարունակելու եմ օգտակար լինել իմ երկրին ու ժողովրդին. Գագիկ Ծառուկյան
13:07 Ինձ չի հետաքրքրում, ձեր ասած տեսարանները չեմ տեսել. Փաշինյանը՝ Ծառուկյանի ձերբակալման կադրերի մասին
23:47 Երկրի ղեկավարը գոհ է իմ աշխատանքից. Շիրակի մարզպետ
16:00 Ինչ վատություն էր արել էգ առյուծը Նիկոլ Փաշինյանին
14:22 Ծառուկյանի կոկորդիլոսը փորձել է հոշոտել ԱԻՆ աշխատակցին․ «Հրապարակ»
17:45 Որդիս դարձել էր անցանկալի անձ. Սամվել Ալեքսանյանը՝ իր տան խուզարկության պատճառների մասին