Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 19:47 19-11-2024

Նիգերիան Թուքրիայից գնել է 4 ռազմական ուղղաթիռ

Աֆրիկյան մի շարք երկրներ հետաքրքրություն են ցուցաբերում թուրքական ռազմարդյունաբերական արտադրանքով։ Փոխանցում է Ermenihaber-ը։

Մասնավորապես Նիգերիայի պաշտպանության նախարար Մուհամեդ Բադարու Աբուբաքարը նշել է, որ ներկա է գտնվել երկրի ռազմաօդային ուժերի բազայում թուրքական արտադրության «T129 ATAK» ռազմական ​​ուղղաթիռների շահագործման հանձնվելու արարողությանը։

Նա հայտարարել է, որ իրենք պայքար են մղում երկրում «ահաբեկիչների» և զինված խմբավորման անդամների դեմ։

Նշենք, որ Նիգերիան 2 ռազմական ուղղաթիռ էր գնել Թուրքիայից ըթնացիկ տարվա փետրվարին, իսկ ևս երկուսը՝ սեպտեմբերին։