Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:08 19-11-2024

Մոլերում ավելի բարձր զեղչեր կան, քան դուք եք տալիս դպրոցականներին և ուսանողներին․ Պեդրո Զարոկյան

20% զեղչ եք տալիս դպրոցականներին և նպաստառուներին, 15%՝ ուսանողներին, 30%՝ թոշակառուներին։ Ցանկացած պահի գնաք մոլեր, կոշիկների և շորերի խանութներում ավելի բարձր զեղչեր կտեսնեք, քան դուք տալիս եք դպրոցականներին և ուսանողներին. այնտեղ 50-60% զեղչեր կան։ Այս մասին այսօրվա նիստում հանրային տրանսպորտից օգտվողների արտոնությունների փաթեթի քննարկմանն ասաց ավագանու ընդդիմադիր անդամ Պեդրո Զարոկյանը։

Ըստ պատգամավորի՝ քաղաքապետարանը բազմաթիվ անիմաստ ծախսեր է կատարում՝ փոխարենը ստիպելով քաղաքացիներին ավելի բարձր վճարել տրանսպորտի համար․ «Մեր փողերով ձեզ վերջերս 2,5 մլն դոլարի պարգևավճարներ եք տվել ու գաղտնի եք պահում, թե ով որքան է ստացել։ 60 հազար դոլար ծախսել եք քաղաքապետարանում հյուրերի 40 քմ սենյակի վերանորոգման համար»,- ասաց Զարոկյանը՝ թվարկելով մի շարք ծախսեր։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները