Արտաքին 1 տարի առաջ - 22:25 18-11-2024

Ամերիկացի օրենսդիրները Բաքվում հայտարարել են Երևանին աջակցության մասին

Բաքվում ընթացող COP29-ի շրջանակներում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ամերիկացի օրենսդիրները՝ Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող սենատորներ Էդ Մարքին և Շելդոն Ուայթհաուսը, հայտարարել են Հայաստանին իրենց աջակցության մասին։ Փոխանցում է Azatutyun-ը։

Ադրբեջանցի լրագրողներից մեկի հարցին՝ ինչու ԱՄՆ-ն և ԵՄ-ն պատժամիջոցներ չեն սահմանում Հայաստանի նկատմամբ, սենատոր Ուայթհաուսը պատասխանել է․ «Ես աջակցում եմ Հայաստանին։ Չեմ ուզում կանգ առնել հյուրընկալող երկրի {Ադրբեջանի} մարդու իրավունքների հարցերի վրա, բայց եթե դա թեմա դառնար, ապա ես նույնքան կոմպլեմենտար չէի լինի»։

Ասուլիսի մյուս բանախոս սենատոր Էդ Մարքին իր հերթին պնդել է՝ ադրբեջանցի քաղբանտարկյալները, ռազմագերիները պետք է ազատ արձակվեն, Լեռնային Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի իրավունք ունենան, Ադրբեջանն ու Հայաստանը պիտի խաղաղության համաձայնագիր կնքեն։

«Ինչպես Շելդոնն ասաց, գիտեք, մենք, ի վերջո, պետք է համոզվենք, որ ռազմագերիները ազատ կարձակվեն, և որ հայ ժողովուրդը իրավունք ունի խաղաղ վերադառնալու Լեռնային Ղարաբաղ», - ասել է սենատոր Մարքին:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը