Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:03 18-11-2024

Կինս գտնվում է թրաֆիքինգի մեջ․ դիմել եմ Փաշինյանին, որ այցելի ինձ․ հացադուլի 5-րդ օրը

Երևանի բնակիչ Լեոնիդ Սահակյանը Ազատության հրապարակում շարունակում է 5 օր առաջ սկսած հացադուլը։ Տղամարդը պնդում է, որ իր ընտանիքը՝ ինքը, կինը և 6-ամյա երեխան, բռնության են ենթարկվում։

«Ահավոր բռնություն է տեղի ունենում առ այսօր, բայց պետական ապարատը լռում է։ Այս ընթացքում 2 անգամ Ոստիկանությունից են միայն եկել, առաջին անգամ համոզում էին, որ իրենց հետ գնամ, ասացի՝ ինչ կարող էի, արդեն Ձեզ ասել եմ, գամ Ոստիկանություն՝ ի՞նչ անեմ։ Ես չեմ վստահում Ոստիկանությանը, ուղիղ ասում եմ։ Երեկ էլ եկան, ասացին՝ մեր վերադասը տեղյակ է ամեն ինչից, խոստանում ենք լուծում գտնել։ Սա դասական թրաֆիքինգ է, մարդը բռնության մեջ է գտնվում»,- ասաց հացադուլ իրականացնող տղամարդը։

Քաղաքացին նշեց, որ հացադուլի ընթացքում չի կարողանում կապ հաստատել ընտանիքի հետ, համոզված է՝ կնոջն արգելում են, թե՛ հեռախոսով խոսել, գալ և հանդիպել իր հետ։

«Ինքը շատ բարի, կարեկցող մարդ է, հացադուլիս մասին իմանալով՝ համոզված եմ, որ ինքը կգար, ուղղակի իրեն արգելում են, ինքն էլ գտնվում է բռնության մեջ և ենթարկվում է։ Խոսքը թրաֆիքինգի մասին է, իմ կինը գտնվում է թրաֆիքինգի մեջ, բռնության զոհ է, բավականին մեծ հանցավոր խումբ է ձևավորված»,- ասաց նա։

Լեոնիդ Սահակայնն այսօր դիմել է նաև ՀՀ-ում տարբեր երկրների դեսպանատներ, որպեսզի խնդիրն ավելի մեծ հնչեղություն ստանա․

«Գրել եմ, որ արդեն 5 օր է՝ այստեղ եմ, ընդհանրապես ոչ մի ուշադրություն չկա ոչ մի պետական կառույցից, իրենց եմ խնդրել, ինչ-որ ձևով օգնել։ Իմ հիմնական և միակ նպատակն է՝ լքել երկիրը ընտանիքիս հետ, որովհետև այստեղ ուղղակի հնարավոր չէ մեր անվտանգությունն ապահովել»։

Քաղաքացին նաև նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի այցելի իրեն։

«Խնդրում եմ նրան գալ այստեղ ու ինձ բացատրություն տալ, թե ինչու է այս տիպի անօրենություն տիրում, ու ինչու ոչ ոք չի զբաղվում այս հարցով»,- եզրափակեց նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ քաղաքացին հացադուլ է սկսել Ազատության հրապարակում, նա պնդում է, որ իր կնոջը բռնաբարել և շոու են սարքել․ ընտանիքը գերի է հանցագործ խմբի ձեռքում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա