copy image url
Սպորտ 1 տարի առաջ - 16:09 15-11-2024

Հաստատվել է Լատվիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը

ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության վեցերորդ մրցափուլի Լատվիա-Հայաստան հանդիպումը կսպասարկի բուլղարական մրցավարական անձնակազմը, գրում է armsport.am-ը։

Հանդիպման մրցավար է նշանակվել Գեորգի Կաբակովը, մրցավարի օգնականներ՝ Մարտին Մարգարիտովը և Դիյան Վալկովը: Հանդիպման չորրորդ պաշտոնյան կլինի Նիկոլա Պոպովը: VAR-ի մրցավար է նշանակվել Դրագոմիր Դրագանովը, VAR-ի մրցավարի օգնական՝ Վասիմիր Էլ-Հաթիբը:

Լատվիա-Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 17-ին՝ ժամը 18։00-ին (Երևանի ժամանակով):