Գուրգեն Արսենյանը հանդիպել է Ռուսաստանում Ուզբեկստանի դեսպան Բատիրժոն Ասադովի հետ
copy image url

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Ռուսաստանում Ուզբեկստանի դեսպան Բատիրժոն Ասադովի հետ

Ներքին 5 ամիս առաջ - 22:09 12-11-2024
Նոյեմբերի 11-ին ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպել է Ռուսաստանում Ուզբեկստանի դեսպան Բատիրժոն Ասադովի հետ։ Հայտնում են դեսպանության մամուլի ծառայությունից։

Ավանդական բարեկամական և փոխըմբռնման մթնոլորտում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել երկու դիվանագիտական ներկայացուցչությունների միջև ակտիվ համագործակցության պահպահման ուղղությամբ:

Ամենից շատ դիտված