Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 22:52 11-11-2024

2026-ի ընտություններից առաջ են թոշակները բարձրացնելու․ հարցում

2025 թվականի պետական բյուջեով կենսաթոշակի բարձրացում նախատեսված չէ, այս մասին օրեր առաջ խրոհրդարանում հայտարարել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Նշենք, որ դեռևս 2024-ի տարեսկզբին նախարարը հայտարարել էր, որ թեև 2024-ին թոշակների բարձրացում տեղի չի ունենա, սակայն 2025 թվականին կբարձրանա։

Որոշ փորձագետների կողմից հնչեցին կարծիքներ, որ կառավարությունը կենսաթոշակները կավելացնի 2026 թվականին, խորհրդարանական ընտրություններից առաջ, որպեսզի թոշակառուներին շահագրգռելու միջոցով կարողանա լրացուցիչ ձայներ ստանալ։

Oragir.News-ը հարցում իրականացրեց թոշակառուների շրջանում, նրանց հարց ուղղելով՝ տեղյա՞կ են, որ հաջորդ տարի ևս թոշակների բարձրացում չի լինելու, և արդյո՞ք իրենց խաբված են զգում։

«Միայն իրենց է հետաքրքրիր ամեն ինչը, թոշակառուն ոնց էլ լինի՝ մի կերպ կապրի։ Հնարավոր է ընտրությունների բարձրացնեն, գալիս են, երևում են, խոստումներ տալիս ու մոռանում ամեն ինչ»,- ասաց քաղաքացիներից մեկը։

«Ես ամեն օր եմ խաբված։ Ընտրություններից առաջ կբարձրացնեն, որ ձայն տանի ՔՊ-ն»,- ասաց թոշակառուներից մեկը, և ճշտող հարցին՝ այնուամենայնիվ, եթե 2026 թվականին կենսաթոշակները բարձրացնեն, Նիկոլ Փաշինյանին կընտրի՞, պատասխանեց․ «Իհարկե ոչ, ո՞ւր է այնտեղ վաչապետ, որ ձայն տալու լինեմ, Դոկին եմ ձայն տալու»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

18:25 Հանդիպում եղել է, բայց այդ թղթերի մասին չի եղել․ Թևան Պողոսյանը հերքում է Նիկոլ Փաշինյանին
21:49 Պարտավոր չեմ ներել. Թամարա Գևորգյանի գրառումը՝ Արսեն Լևոնյանից բաժանվելուց հետո
23:48 Գյուղը տեղափոխելու խոստումը մնացել է օդում․ Ջրաձորը դատարկվում է, տները՝ փլվում
23:59 Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. ՆԳՆ-ն իրազեկում է տարածել
22:24 68 տարեկան մարդ եմ, ինչ կհիշեմ՝ ջրամբարը պիտի սարքեն, մինչև աչքս չտեսնի, չեմ հավատա
23:23 Ո՞վ ա խաղում «Բլոտ»․ մեր 3-րդ երգը նվիրված ա «Բազար բլոտ»-ին․ Նիկոլ Փաշինյան
12:01 Երբ ԿԿՀ-ն կհասնի օգնության. կատարյալ խառնաշփոթ՝ Ալեն Սիմոնյանի բնակարանների հարցում
20:46 Բանակում ինքնասպանությունների խնդիրն ավելի բարձր մակարդակի լուծման հարց է. հարցում
23:41 Թուրքական տուրիստական գործակալությունն այցեր է կազմակերպում դեպի Հայաստան
22:06 Ո՞վ է ստիպել. գործարարը հրաժարվել է ՔՊ պատգամավորի դեմ հայցից, որով գումար էր պահանջում

Ձեզ գուցե հետաքրքրի