Ներքին 1 տարի առաջ - 21:40 11-11-2024

Հաշվապահից՝ մարզպետի խորհրդական, ապա կրթության վարչության պետ. ով է Շիրակի նոր պաշտոնյան

Հայտնել էինք, որ ձերբակալվել է Շիրակի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը։

Ընդ որում, այս տարվա մեջ երրորդ ձերբակալության դեպքն էր։

Նշենք, որ ամիսներ առաջ կաշառք ստանալու մեղադրանքով Շիրակի մարզպետի աշխատակազմից դարձյալ պաշտոնյաներ են ձերբակալվել։

Շիրակի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնը տևական ժամանակ շարունակում էր թափուր մնալ։ Այս ընթացքում ՔՊ-ականները փորձեցին այս պաշտոնի համար գտնել հարմար թեկնածու, բայց կարծես թե ընտրությունը կանգ է առել Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի խորհրդականի` Գնուն Աղաբեկյանի վրա։

Գնուն Աղաբեկյանը մասնագիտությամբ հաշվապահ է, 2020-2023թթ. «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ում աշխատել է որպես ֆինանսահաշվապահական, վարչատնտեսական, քարտուղարության բաժնի պետ, գլխավոր հաշվապահ, 2023 թ. փետրվարից աշխատել է Շիրակի մարզպետի օգնական, այնուհետև Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի խորհրդական։

Oragir.News-ի տեղեկություններով` ՔՊ-ական 36-ամյա Գնուն Աղաբեկյանը նշանակվել է Շիրակի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին