copy image url
Ներքին Միտք 1 ամիս առաջ - 09:03 09-11-2024

Գարեգին Նժդեհն ու վրացական պարտված ընդդիմությունը

Պատերազմում հաղթում կամ պարտվում են առաջնորդները։ Պատմությունը մեզ այդպես է մատուցում։ Օրինակ՝ 44-օրյա պատերազմում պարտվել է Նիկոլ Փաշինյանը, հաղթել են Ալիևը, Էրդողանն ու Պուտինը։ Զանգեզուրն այսօր Հայաստանի ինքնիշխան տարածք է Գարեգին Նժդեհի շնորհիվ։ Նաև սա հաշվի առնելով, հայ ժողովրդի հավաքական գիտակցության մեջ իդեալական առաջնորդն ասոցիացվում է Նժդեհի հետ։ Առաջնորդ ասելով՝ մարդիկ պատկերացնում են Նժդեհի նման մեկին։

Առաջնորդի դերը որոշիչ է նաև քաղաքական պայքարում։ ՔՊ-ին հաղթելու և իշխանության հասնելու փորձերը նախընթաց տարիներին ձախողվել են առաջին հերթին ուժեղ, հմուտ, խելացի, համարձակ առաջնորդի բացակայության պատճառով։ Քաղաքական հավակնորդները առաջնորդ պատրաստելուն մեծ ուշադրություն չեն դարձնում։ Իսկ պարտված, ձախողված առաջնորդները կառչած են մնում իրենց աթոռներին, փակելով նոր առաջնորդների ճանապարհը։ Սա մեր քաղաքական համակարգի ամենալուրջ խնդիրներից մեկն է։ ՀՀ-ում կուսակցություններ կան, որոնց առաջնորդներն այնքան հոգնած են, որ ընտրական ցուցակում իրենց անունը չեն գրում, անցնելուց հետո էլ մանդատ չեն վերցնում։ Բազմաթիվ կուսակցություններ խայտառակ պարտություն են կրել, բայց առաջնորդները հրաժարական չեն տվել, կարծես ամեն ինչ նորմալ է, այդպես էլ պիտի լիներ։ Պետք է բարոյական նորմ սահմանվի, որ ձախողված առաջնորդը տեղը զիջի հաջորդին, որին գուցե հաջողվի։ Այս դեպքում և՛ քաղաքական համակարգը կառողջանա, և՛ քաղաքական առաջընթացի հույս կծագի։

1921-ին Սյունիքում Գարեգին Նժդեհը կարողացավ պաշտպանություն կազմակերպել, ջարդել ռուս-ադրբեջանական ուժերին, դուրս շպրտել հայրենիքից, ցուցադրելով իսկական ռազմական և քաղաքական առաջնորդի որակներ։ Արդյունքում ռուս-թուրք-ադրբեջանական չբարեկամները հաշտվեցին պարտության հետ և ընդունեցին, որ Սյունիքը պիտի լինի Խորհրդային Հայաստանի կազմում։ Այդ ժամանակ Արցախի հարցում նույն հաջողությանը հնարավոր չեղավ հասնել ոչ միայն թշնամիների համառության, այլև Արցախի ազատամարտի առաջնորդ Թևան Ստեփանյանի ոչ արդյունավետ առաջնորդության հետևանքով։ Թշնամիները կարողացան ապացուցել, որ Արցախում իրենց հետ կռվում էր ոչ թե ազգային, քաղաքական ուժ, ռազմական-քաղաքական առաջնորդով, այլ խռովարարներ, որոնց արարքները որակեցին ավազակություն։ Այսինքն՝ Թևան Ստեփանյանը թույլ տվեց այնպիսի բացթողումներ, որ առիթ տվեց թշնամիներին ապաքաղաքականացնել, քրեականացնել և արժեզրկել նրա առաջնորդած պայքարը։

Օրեր առաջ Վրաստանում գործող իշխանությունը վերարտադրվեց։ Ընդդիմությունը, որը վայելում էր հանրության մի ստվար հատվածի և Արևմուտքի աջակցությունը, պարտվեց։ Վրաստանում «Վրացական երազանքի» հետ քաղաքական մրցապայքարի մեջ մտած ուժերը չկարողացան բազմապատկել ունեցած պոտենցիալն ու հաղթանակ ապահովել։ Վրաստանում իշխանության վերարտադրությունը հաջողվեց ոչ միայն լցոնումների, ընտարակաշառքի և մանիպուլյացիների արդյունքում, այլև ընդդիմադիր ուժերի փաստացի առաջնորդի՝ Սալոմե Զուրաբիշվիլիի ոչ արդյունավետ ղեկավարման պատճառով։ Իշխանության համար պայքարող ազգային ուժերը ոչ միայն չկարողացան արդյունավետ վերահսկողություն կազմակերպել տեղամասերում, այլև առաջ քաշել այնպիսի առաջնորդի, որին ժողովրդի մեծ մասը կվստահեր։

Վրաստանի պարտությունը ամրացրեց նաև ՔՊ-ի իշխանությունը ՀՀ-ում։ Պատահական չէ, որ Փաշինյանն առաջինը շնորհավորեց պասիվ արևմտամետ «Վրացական երազանքին»։ Պասիվ ռուսամետ ՔՊ-ական իշխանությունը կարող է հուսալ, որ Վրաստանը հետ կվերադառնա ռուսական ուղեծիր, իսկ Փաշինյանին շատ չեն հանդիմանի ռուսական շահեր սպասարկելու, անկախության դեմ գործելու համար։ Վրաստանում այսպիսի ենթադրյալ շրջադարձը սպառնալիքներ է ստեղծելու Հայաստանի համար, և ռուս-թուրք-ադրբեջանական չբարեկամները կարող են ավելի արդյունավետ շարունակել իրենց ագրեսիվ հակահայկական քայլերը, սպառնալ ՀՀ անկախությանն ու տարածքային ամբողջականությանը, խոչընդոտել ՀՀ առաջընթացը, ընդհանուր բարեկեցության աճը։

Պատկերավոր ասած՝ Վրաստանի ընդդիմությունը Նժդեհ չուներ։ Դրա համար իշխանությունը վերարտադրվեց ու դանդաղեցրեց երկրի ազատագրումը ռուսական ազդեցությունից, ռիսկեր ստեղծելով ՀՀ-ի համար։ Իսկ Հայաստանում հնարավոր է նոր որակի իշխանություն ձևավորել և փակել շարունակվող պարտությունների էջը, եթե Նժդեհի նման մեծ խարիզմա ունեցող, խիզախ, խելացի, քաղաքականապես կիրթ, կառավարելու հմտություններ ունեցող առաջնորդ առաջ քաշվի։

Թաթուլ Մկրտչյան
adv_banner

Ամենից շատ դիտված

16:42 Ողբերգական վթարից մահացած տղամարդիկ Բյուրակն գյուղից էին, մեքենայում 4 հոգով են եղել. նոր մանրամասներ
08:39 Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում
13:05 Ալիկանտեն տարածքով Երևանի չափ է․ փող կա, զբոսաշրջիկի պակաս չի զգում, բայց այ այսպիսի փոքր տոնածառ ունի
16:00 «Գեյ Աղազարյան» օպերացիան տապալվեց․ իշխանամետ քարոզչության ողջ թշվառությունը
12:00 Տոնածառի լույսերի վառման ժամանակ եռագույնը ծածանվել է․ տարածվող լուրերը կեղծ են
15:38 Եկեք շարունակենք կոտրել սահմանները և միասին կերտենք պատմություն. տրանսգենդեր Դիանա Ղզրոյան
21:55 Երևանում մգացված ապակիներով երթևեկելու համար հերթական «յաշիկը» տեղափոխվեց «պլաշչադկա». shamshyan.com
13:03 Շիրակի մարզում բախվել են «Audi»-ն, «Паз» ավտոբուսն ու մարդատար «ГАЗель»-ը. կա 2 զոհ, 2 վիրավոր. shamshyan.com
17:10 Ժամանակի ընթացքում ինձ կճանաչեն. քաղաքապետի ժ.պ. կին թեկնածու
21:39 Վարդան Ղուկասյանը քաշքշել է երիտասարդ ՔՊ-ականներին