Որդիս և իր ընկերը Շուշիի մատույցներում ինքնասպան են եղել, որ գերի չընկնեն. Արթուր Միրզոյան
copy image url

Որդիս և իր ընկերը Շուշիի մատույցներում ինքնասպան են եղել, որ գերի չընկնեն. Արթուր Միրզոյան

Ներքին 7 ամիս առաջ - 21:45 08-11-2024
2020 թվականի նոյեմբերի 8-ը պատմության մեջ մտավ որպես Շուշիի անկման օր։

Oragir.News-ը կապ հաստատեց 44-օրյա պատերազմում Շուշիի մատույցներում ինքնազոհ դարձած Կարեն Միրզոյանի հայրիկի՝ Արթուր Միրզոյանի հետ․

«Լավ ծառայող է որդիս եղել, Ստեփանակերտում է ծառայությունը անցել, պատերազմի ժամանակ մի քանի տեղ են տեղափոխել։ Սկսվելու հենց նույն օրը Խոջալու են տեղափոխել որդուս, Խոջալուում 2 օր պահելուց հետո տարել են Հադրութի գյուղերից մեկը, այնտեղ մինչև հոկտեմբերի 20-ը կռվել են. իրենց ոչ մեկը աֆիցերներից տիրություն չի արել, օրերով ջուր, սնունդ չեն ունեցել, գիշերը խրամատ են փորել, որ առավոտյան կարողանան կռվել, հետո երբ Հադրութը հանձնել են, իրենց էլ ուշացումով բերել են կրկին Խոջալու։ 2 օր հանգստացել են, հետո ուրիշ զենքից կրակել սովորել, որից հետո տեղափոխել են Քարինտակ»։

Արթուր Միրզոյանը պատմեց, որ որդու վերջին հանգրվանը Շուշին է եղել, որտեղ նրան տեղափոխել են նոյեմբերի 5-ին, խոստացել են, որ շուտով կիջեցնեն, սակայն Կարենի հայրիկի խոսքերով խաբել են և թողել մենակ ու փախել։

«Այդքան օր սոված, ծարավ, անքուն պահել է հրամանատարը, ասել, որ կտանի զորամաս հանգստանալու, ու այդպես էլ խաբել։ Ասել են, որ նոյեմբերի 6-ին կիջեցնենք ձեզ, բայց էլի խաբել են, այդպես էլ մնացել են։ Ամսի 7-ի առավոտը, երբ իրենց մոտ սկսվել են հարձակումները, ադրբեջանցիները երբ մոտեցել են, ժամը 2։00-ի սահմաններում իրենց դասակի հրամանատարը 2 զոհված զինծառայողների դիակները և 4 զինվորներին թողել է ու փախել։ Պատերազմի ընթացքում 2 զինվորը ևս զոհվել են։ Որդիս իր ընկերոջ հետ վիրավորված,արնաքամ բարձրացել է Շուշիի վերևի խաչմերուկը։ Արնաքամ են եղել, հաջորդ հարձակման համար ուժ չեն ունեցել, ու այդ պաճառով 4։00-ից 5։00-ի կողմերը արդեն Կարենս գերի չընկնելու համար իրեն խփել է, էլ վիճակ չի եղել վրան, նախընտրել է մահը»։

Արթուր Միրզոյանը նաև ասաց, որ միգուցե վիրավոր չլինելու դեպքում այսօր իր որդին ողջ լիներ։ Դեպքի մասին նրան պատմել էր Կարենի ընկերոջ հորեղբորորդին, որը ևս գերի չընկնելու համար ինքնասպան էր եղել։ Հետո խոսելով Շուշիի անկման մասին՝ Կարեն Միրզոյանի հայրը ավելացրեց․

«Պարզ է, որ Շուշին պլանավորված թշնամուն են հանձնել, սարքած պատերազմ է եղել, իրենք արդեն պլանավորած դա հանձնելու էին թշնամուն, մեր երեխաներին էլ տարան-սպանեցին, որ ասեն կռվով են հանձնել։ Ես ինքս ծառայող եմ եղել, շատ լավ գիտեմ, որ Շուշին չէին կարող գրավել, եթե այն չհանձնեին։ Այժմ հրամանատարական կազմի վրա գործեր կան հարուցված։ Զանգել եմ, խոսում եմ, ինձ դասակի հրամանատարը ասում է` իմանայի, զոհվելու են, կիջեցնեի։ Այդ 6 տղաները զոհվել են հրամանատարների պաճառով»,-ասաց Արթուր Միրզոյանը։

Ամենից շատ դիտված

20:37 Ա՛յ հիստերիկ, ագրեսիվ ոջիլ, այս մարդը նվիրատվություն է անում, որ մարդիկ օգտվեն․ Աննա Հակոբյան
16:09 Գերագույն դավաճանը կատաղում ու հրահանգում է… առգրավվել է Դավիթ Համբարձումյանի մեքենան. Ռուբեն Մելիքյան
16:32 Ոստիկանները Դավիթ Համբարձումյանի զրահապատ մեքենան փորձում են առևանգել անհայտ ուղղությամբ
14:24 Չկա՛ հայություն առանց Սուրբ Էջմիածնի, և չկա՛ Սուրբ Էջմիածին առանց հայության. Գարեգին Բ
12:08 Այսօրվա քարոզը լավ առիթ է, որ Կտրիճ Ներսիսյանը հանրությանը ներկայացնի իր տիկնոջը եւ զավակին. Փաշինյան
12:50 Իրանում երկրաշարժ է գրանցվել
09:08 Կլինի խաղաղություն կամ շատ ավելի մեծ ողբերգություն. Թրամփը՝ Իրանին ԱՄՆ-ի հարվածների մասին
15:47 Խաղաղության պայմանագրի էժանագին խոստումներով հանձնեցին ՀՀ տարածքները․ Սամվել Կարապետյանի ուղերձը
10:00 Սամվել Կարապետյանը պետությանը չի սպառնում․ միակ սպառնացողը մեր թրքահպատակ վարչապետն է․ հարցում
16:27 Իրանը առաջին անգամ Իսրայելի դեմ կիրառել է «Խեյբար» հրթիռներ