Ներքին 1 տարի առաջ - 18:39 08-11-2024

Վահագն Խաչատուրյանը դասախոսություն է կարդացել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտների համար

«Առաջնորդության դպրոց» հիմնադրամի տնօրեն Սամվել Մովսիսյանի, Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ակադեմիայի պետ Արսեն Մանգասարյանի և դասախոս Արկադիկ Թովմասյանի ուղեկցությամբ Ռազմական ակադեմիայի մի խումբ կուրսանտներ այցելել են նախագահական նստավայր և հանդիպել նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ:

Հանրապետության նախագահը հանդիպման ընթացքում դասախոսություն է կարդացել կուրսանտների համար՝ Հիմնադրամի և Ակադեմիայի կողմից համատեղ իրականացվող ծրագրի շրջանակներում:

Դասախոսության ընթացքում նախագահն անդրադարձել է պետության կառույցում զինված ուժերի և բարձրագույն ռազմական կրթության առանձնահատուկ դերակատարությանը, խոսել բանակային բարեփոխումների հիմնադրույթների կարևորության մասին: Իր խոսքում նախագահը բարձր է գնահատել հայկական զինված ուժերի զարգացման գործում ռազմական ակադեմիայի հիմնադրումը, որը կարևոր քայլ էր բանակի սպայական անձնակազմի համալրման և կադրային ապահովման համար:

Դասախոսության ավարտին անմիջական մթնոլորտում Հանրապետության նախագահը պատասխանել է կուրսանտների տարաբնույթ հարցերին, ինչպես նաև պատրաստակամություն է հայտնել հնարավորության սահմաններում աջակցել ռազմական ակադեմիայի կրթական ծրագրերին:

Ամենից շատ դիտված

14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան
11:35 Արթիկում ընտրությունների նախօրեին զանգվածային ձերբակալություններ են, կան բերման ենթարկված թեկնածուներ
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
16:08 Կամ ձեզնից ձեր տները առնեն, կամ էլ պարտավորվեն նորակառույց շենքում տուն տան. Փաշինյանը՝ Աջափնյակում