Ներքին 1 տարի առաջ - 14:23 07-11-2024

COP-29-ին մասնակցելու որոշում դեռ չկա․ Վահան Կոստանյան

Այս պահի դրությամբ COP–29-ին մասնակցելու վերաբերյալ որոշում դեռևս չի կայացվել։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։ Նրա խոսքով՝ այս ուղղությամբ քննարկումներ են ընթանում։

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծին` Կոստանյանը նշեց՝ կան հարցեր, որոնք շարունակում են մնալ չհամաձայնեցված, և բանակցությունները շարունակվում են։ Նա շեշտեց, որ ՀՀ Սահմանադրության հարցը խաղաղության պայմանագրի մաս չէ։

«Այս պահին նախարարների կամ երկրների ղեկավարների մակարդակով հանդիպման պայմանավորվածություն չկա, բայց հայկական կողմը շահագրգռված է հանդիպումներն ինտենսիվացնել, որ հնարավոր լինի սեղմ ժամկետում ավարտել համաձայնագրի տեքստի համաձայնեցումը»,- նշեց նախարարի տեղակալը։

Անդրադառնալով Ադրբեջանի հետ բանակցությունների ձևաչափին` փոխարտգործնախարարը նշեց՝ երկու երկրների միջև բանակցություններն ուղիղ են ընթանում։

«Բայց կան Հարավային Կովկասում կայունությամբ և խաղաղությամբ իրապես հետաքրքրված գործընկերներ, որոնք փորձում են դրականորեն աջակցել այս օրակարգին»,- նշեց Կոստանյանը։

Փոխարտգործնախարարը նաև նշեց՝ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը թեպետ որպես կետ չկա խաղաղության համաձայնագրի նախագծում, բայց թեմայի շուրջ քննարկումները շարունակվում են։ Պաշտոնյան հիշեցրեց, որ երկու երկրների փոխվարչապետները սահմանազատման հանձնաժողովների հանդիպման ավարտից հետո նաև այս հարցին են անդրադարձել։

Կոստանյանի խոսքով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կազանյան հանդիպումից հետո բանակցային գործընթացում ակտիվություն է նկատվում։ Ըստ նրա՝ մասնավորապես դրանից հետո Ադրբեջանն ի վերջո ուղարկեց նախագծի 11-րդ խմբագրումը։

Մեկնաբանելով Ադրբեջանից ստացած 11-րդ խմբագրումը` Կոստանյանը նշեց՝ կան հարցեր, որոնք այս պահին վերջնականապես համաձայնեցված չեն։

«Բայց մենք դիրքորոշումները մոտեցնելու և վերջնականացնելու հնարավորություն տեսնում ենք»,- ասաց ԱԳ նախարարի տեղակալը։

Կոստանյանը շեշտեց, որ խաղաղության գործընթացի տրամաբանության մեջ մշտապես բարձրաձայնվում է նաև ռազմագերիների հարցը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան