Ներքին 1 տարի առաջ - 11:30 07-11-2024

Ինչպե՞ս հարստանալ պետության հաշվին․ Սնուփ Դոգի «տապալված» համերգի հետքերով

Ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգի՝ մեկ տարուց ավելի ձգձգված համերգի անցկացման մասին ոչ մի լուր չկա։ Համերգի անցկացման օրվա փոփոխությունից հետո բազմիցս նշվում էր, որ համերգը կանցկացվի, բայց հստակ օր այդպես էլ չի նշվում։

Նշենք, որ Սնուփ Դոգի համերգի անցկացման համար ՀՀ կառավարությունը հարկատուների միջոցներից ու պահուստային ֆոնդից 6 միլիոն դոլար է հատկացրել կազմակերպիչ ընկերությանը՝ «Դոպինգ Սփեյս» ՍՊԸ-ին՝ որպես դրամաշնորհ։ Ընկերության հետ պայմանագիրը կնքվել էր օգոստոսի 18-ին։

Սակայն համերգի օրվա տեղափոխման մասին կազմակերպիչ ընկերության՝ «Դոպինգ Սփեյս»-ի հետ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը համաձայնագիր էր կնքել փետրվարի 19-ին, որի համաձայն՝ համերգը կայանալու է 2024 թվականի ընթացքում։

Ներկայումս շատ են կարծիքները, որ ընկերությունը համերգի համար տրամադրված 6 մլն դոլարը բանկում ներդրել է ավանդ։ ՀՀ բանկերում դրամով ավանդների միջին տոկոսը 10 տոկոս է, իսկ դոլարով՝ 5 տոկոս։ Հետևաբար ավելի շատ գումար ստանալու համար ավանդը, ենթադրաբար՝ կներդրվի դրամով։

Հաշվի առնելով, որ գրեթե երկու տարի արդեն համերգը ձգձգվում է, հետևաբար, ընկերության տնօրենը համերգի համար տրամադրված գումարը որպես ավանդ ներդնելով, կարող է աշխատել բավականին մեծ գումար։ Այսպիսով՝ 6մլն-ի 10 տոկոսը կկազմի 600 հազար դոլար, որը եթե վերածենք դրամի՝ հաշվի առնելով ներկայումս դոլարի փոխարժեքը՝ 385, կստացվի 231 մլն դրամ։ Քանի որ համերգն արդեն 2 տարի է ձգգվում է, այս թիվը բազմապատվկել է 2-ով և գումարը կկազմի 462 մլն դրամ՝ շուրջ 1,2 մլն դոլար։

Եթե պարզվի, որ քաղաքացիների այս մտահոգությունները ճիշտ են, ապա այս ընկերության սեփականատերերը հարկատուների միջոցների հաշվին աշխատել են բավականին խոշոր գումար։

Նշենք, որ չկայացած ու ձգձգվող համերգը կազմակերպող ընկերության գլխավոր սեփականատերը ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, ՄԱՊ ընկերության սեփականատեր Ալեքսան Պետրոսյանի որդին է՝ Մակար Պետրոսյանը։

Oragir.News-ը փորձեց մեկնաբանություն ստանալ նրանից, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։

Ամենից շատ դիտված

11:09 Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտակայքում 3 անձ ապօրինի իրականացրել է հանքարդյունաբերական աշխատանքներ. ՔԿ
19:00 Կինը երեխաների հետ մի բարեկամի տանն է, ամուսինը՝ մեկ ուրիշի․ բնակարանների թանկացման հետևանքը
20:42 Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին, որի վրա Ադրբեջանի քաղաքացիներ են եղել. Զելենսկի
21:20 Անի Ավետիսյանի ոտքը 8 սմ-ով կարճանալու է, 3 վիրահատություն էլ դեռ առջևում է․ պաշտոնական լավատեսությունն ու իրական սարսափը
22:50 Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռը կործանվել է․ կա 6 զոհ
15:40 Մարտունիում բախվել են «Opel»ն ու «Lexus LX570»-ը. վերջինը բախվել է տան պատին. կա վիրավոր
19:28 Գեղարքունիքի մարզում հրշեջները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին
17:13 Լարսում հայ վարորդները կոնյակով բարձված բեռնատարներով 1 ամսից ավելի է կանգնած են
18:30 Երևանի էկոլոգիան անդունդի եզրին է․ վերամշակո՞ւմ, թե՞ աղբի թաքնված այրում Նուբարաշենում
23:05 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը Երևանի ԲԿ-ներից մեկում է