Ներքին 1 տարի առաջ - 00:17 07-11-2024

Ֆեկա 23-ի ստուդիան, իրոք, թալանվել է. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 1-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Արմավիրի մարզի բնակիչ 34-ամյա Աշոտ Արսենյանը և հայտնել, որ Նազարբեկյան թաղամասում գտնվող ձայնագրման ստուդիայից խոշոր չափի գողություն է կատարվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ գողությունը տեղի է ունեցել Նազարբեկյան թաղամասի 6/4 հասցեում գտնվող ձայնագրման ստուդիայից և Ա. Արսենյանը ոստիկաններին հայտնել է, որ հոկտեմբերի 15-ից մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալու միջոցով բացել են ստուդիայի դուռը և այնտեղից գողացել տարբեր տեսակի երաժշտական տեխնիկա:

Տեղում Ա. Արսենյանը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ իրեն պատճառվել է մոտ 20 հազար ԱՄՆ դոլարի վնաս։

Դեպքի փաստով, «անձնական ունեցվածքի գողություն» հատկանիշներով, քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ին ռեփեր Աշոտ Արսենյանը, ով հանրությանն առավել հայտնի է Ֆեկա անունով, իր տիկտոկյան էջում տեսանյութ էր հրապարակել՝ պատմելով, որ թալանել են իր ստուդիան։

Oragir.News-ը դեպքից հետո զրուցել էր Ֆեկայի հետ՝ նրան օգնելու և աջակցելու նպատակով, սակայն վերջինս ասել էր, որ իր տեսանյութում արդեն մանրամասներ է հայտնել։

Օրեր անց ռեփերը կապ էր հաստատել Oragir.News-ի խմբագրություն, ասել, որ կայքից հեռացնենք իր էջից վերցրած տեսանյութը, սպառնացել էր, վիրավորել լրագրողին և հայհոյել՝ցույց տալով իր մակարդակը։

Արձանագրենք նաև, որ Ֆեկայի տիկտոկյան էջում հրապարակված տեսանյութը հրապարակել են նաև այլ լրատվամիջոցներ, սակայն, զարմանալիորեն, ռեփերն այն հեռացնելու պահանջ ներկայացրել է միայն Oragir.News-ին, քանի որ մյուս լրատվամիջոցներում տեսանյութը շարունակում է հասանելի մնա։

Ամենայն հավանականությամբ, ռեփեր Ֆեկայի ստուդիան իսկապես թալանել են, քանի որ դիմել է ոստիկանություն։


Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից
22:04 Արայիկ Հարությունյանը մանդատից հրաժարվելու վերաբերյալ ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել