Ներքին 1 տարի առաջ - 13:06 06-11-2024

ԱԺ հանձնաժողովը հաստատեց 2025 թվականի պետական բյուջեի նախագիծը

Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց 2025 թվականի պետական բյուջեի նախագիծը, որը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նախարարը նշեց, որ բյուջեն կենտրոնացած է երեք հիմնական ուղղությունների վրա․

«Դա դիմակայունության ամրապնդումն է, տնտեսական պոտենցիալի բարձրացումը, հարկաբյուջետային կայունության ապահովումը: Նաև՝ մակրոֆիսկալ ռիսկերի կառավարումը, որի ուղղությամբ տարբեր գործիքակազմեր են ներդրված բյուջեում»։

Ըստ նախագծի՝ 2025 թվականին կապիտալ ծախսերը կկազմեն 733 միլիարդ դրամ, ինչը 5,4 տոկոսով կգերազանցի 2024 թվականի ցուցանիշը։ Կապիտալ ծախսերի շուրջ 56 տոկոսը ուղղվելու է պաշտպանության ոլորտին։

«Պաշտպանության ոլորտի ծախսերը կկազմեն 664 միլիարդ դրամ, ինչը 20 տոկոսով ավելի է 2024 թվականի պետական բյուջեով սահմանված պաշտպանության ծախսերից։ Արդյունքում, այս ծախսերը ՀՆԱ-ում կկազմեն 6 տոկոս՝ նախորդ տարվա համեմատ բարձրանալով 0,7 տոկոսային կետով»,- ասաց Հովհաննիսյանը։

Նախագծով նախատեսվում է նաև սոցիալական պաշտպանության ծախսերի ավելացում։

«Այստեղ ծախսերի մակարդակը կազմում է 905 միլիարդ դրամ, ինչը շուրջ 14 տոկոսով կգերազանցի 2024 թվականի ցուցանիշը»,- նշեց նախարարը։ Նրա խոսքով՝ այս ծախսերի մեծ մասը նախատեսվում է հատկացնել կուտակային կենսաթոշակներին, ինչը կկազմի ՀՆԱ-ի 8,2 տոկոսը՝ 0,6 տոկոսային կետով ավել։

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան