Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:50 06-11-2024

Մեր ստորագրությունները կփրկե՞ն աշխարհը․ Հայկ Մարությանը շարունակում է ստորագրահավաքը

Նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանը երեկվանից ստորագրահավաք է սկսել Երևանի հանրային տրանսպորտի թանկացման դեմ։

Այսօր ևս այն շարունակվեց։ Մեկնարկը «Երիտասարդական» մետրոյի դիմացից էր։

Oragir.News-ը շրջեց նախկին քաղաքապետի հետ, նկարահանեց ստորագրահավաքի ընթացքը։

Որոշ քաղաքացիներ մեծ սիրով ստորագրում էին, որոշները հրաժարվում, որոշներն էլ լուսանկարվում «Կարգին Հայկոյի» հետ։

Ընթացքում ստորագրողներից մի կին էլ հետաքրքրվեց․

«Մեր ստորագրությունը կփրկի՞ աշխարը»։

Հավելենք, որ նոյեմբերի 5-ին հավաքվել է 3024 ստորագրություն։

Oragir.News-ի հետ զրույցում Հայկ Մարությանը նաև հայտնեց, որ վաղվանից արդեն շրջելու են քաղաքի տարբեր վարչական շրջաններով և թաղամասերով։

Հիշեցնենք, որ ստորագրահավաքը մեկնարկեց Հյուսիսային պողոտայից, նախաձեռնող խմբի անդամներն ու կամավորները քաղաքացիներին առաջարկում են ստորագրել նախապես պատրաստված թերթիկում, հետևյալ գրառման ներքո․

«Դեմ եմ Երևանի տրանսպորտի թանկացմանը։ Պահանջում եմ, որ 1 ուղևորության համար ուղեվարձը կազմի առավելագույնը 100 դրամ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը