Գյումրու օլիմպիական հերթափոխի դպրոցից 11-ամյա երեխան գլխի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
copy image url

Գյումրու օլիմպիական հերթափոխի դպրոցից 11-ամյա երեխան գլխի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com

Ներքին 5 ամիս առաջ - 10:38 06-11-2024
Հոկտեմբերի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մուշի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գյումրիի օլիմպիական հերթափոխի դպրոցից Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա, ով ծանրաձողը բարձրացնելիս հավասարակշռությունը կորցնելու և ընկնելու հետևանքով ստացել է «Գլխուղեղային վնասվածք»։

Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը Շիրակի մարզի բնակիչ 11-ամյա տղա է։

Պարզվել է նաև, որ նա նշված վնասվածքը ստացել է Գյումրի քաղաքի Ավետիք Իսահակյան փողոցի 4/Գ հասցեում գործող ծանրամարտի մարզադպրոցի դահլիճում, մարզման ժամանակ, ծանրաձողը բարձրացնելիս հավասարակշռությունը կորցնելու և գլխի հետին հատվածով հատակին հարվածելու հետևանքով:

Դեպքի փաստով ոստիկանության Մուշի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: