Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:12 05-11-2024

Հայրենիքի հզորացման համար ազգային հարցերը պետք է լինեն ապակուսակցական. Գագիկ Ծառուկյան

Մերձավոր արևելքում գերլարված իրավիճակի պայմաններում Լիբանանում ապրող հայերն այսօր ստիպված են հաղթահարել մի շարք մարտահրավերներ: Ռմբակոծությունների հետևանքով Լիբանանի հայ համայնքն ունի աջակցության ու հոգածության կարիք:

Մոտ 250 հազարանոց գաղթօջախին օգնության ձեռք մեկնելու առաջին խոշոր արձագանքը Հայաստանից Գագիկ Ծառուկյանի կողմից էր:

Կարևորելով աշխարհի տարբեր անկյուններում բնակվող մեր հայրենակիցների միասնությունն ու դժվարին իրավիճակում միմյանց սատարելու հանգամանքը՝ Գագիկ Ծառուկյանը պատրաստակամություն է հայտնել Լիբանանի հայ համայնքին անհրաժեշտ օգնություն ցուցաբերել:

Արամ Ա-ի հետ Գագիկ Ծառուկյանը հեռախոսով խոսել է իր նախաձեռնությամբ՝ խոր մտահոգություն ու զորակցություն հայտնելով Լիբանանի հայ համայնքին:

Պայմանավորվել են մշտական կապ պահպանել և, ըստ իրավիճակի, կոնկրետ աջակության ծրագրեր իրականցնել:

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
23:54 Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում
22:37 Նավթի գները կնվազեն, երբ Իրանը հանձնվի, և դա կլինի շուտով․ Թրամփ
19:40 Թրամփը կոչ է արել Զելենսկուն բանակցել Պուտինի հետ խաղաղության շուրջ