Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 20:00 04-11-2024

Գույքահարկը թանկանում է 75%-ով․ Կենտրոնի բնակիչները պետք է 400-500 հազար վճարեն կամ տեղափոխվեն ծայրամասեր

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Հայաստանի հարկային օրենսգրքում դեռևս 2020 թվականին կատարված փոփոխություններով քաղաքացիները հաջորդ տարվանից արդեն 75%-ով բարձրացված գույքահարկ կվճարեն, 2026 թվականից էլ՝ կանցնեն ամբողջական վճարման՝ 100%-ին: Թեպետ կառավարությունը վստահեցնում է, որ սպասվող լրացուցիչ հարկային բեռը կրելու են մեծամասամբ բարձր գույքի սեփականատերերը, այնուամենայնիվ տնտեսագետները այնքան էլ համաձայն չեն այս պնդման հետ։

Oragir.News-ի հետ զրույցում տնտեսագետ Սուրեն Պարսյանը հիշեցրեց, որ գույքահարկի տոկոսադրույքների բարձրացումը պայմանավորված էր 2020 թվականից Հայաստանի կառավարության որդեգրած համահարթ եկամտահարկի քաղաքականությամբ։ Նա ասաց՝ կառավարությունում որոշեցին եկամտային հարկի դրուքաչափը 28%-ից իջեցնել 20%-ի՝ հայտարարելով, որ ունևոր մարդիկ գույք կունենան և այդ գույքից ավելի շատ հարկեր կվճարեն։

«Ըստ էության՝ իրենք հարկումը եկամուտներից տեղափոխեցին գույք՝ այն տրամաբանությամբ, որ շատ աշխատավարձ ստացողն ավելի շատ գույք կունենա։ Իրականության մեջ դրանք իրար հետ այդքան էլ ուղղակի կապ չեն կարող ունենալ, որովհետև շատ հաճախ մարդիկ գույք են ունենում ոչ թե իրենց աշխատավարձով պայմանավորված, այլ՝ ենթադրենք ժառանգություն են ստացել, պետությանը մատուցած ծառությունների դիմաց են ձեռք բերել և այլն։ Դրա արդյունքում օրինակ Կենտրոնում ապրող մարդիկ, ովքեր տասնամյակներով այնտեղ են ապրել, սովետական ժամանակաշրջանում բնակարան են ստացել, հիմա ստիպված են լինելու տարեկան 400-500 հազար դրամ գույքահարկ վճարել»,- ասաց նա։

Տնտեսագետը շեշտում է՝ որպեսզի գույքահարկի նոր դրույքաչափերի ներդրումը ցավալի չլիներ ու բողոքի ակցիաների առիթ չհանդիսանար, որոշում կայացվեց այս համակարգն աստիճանաբար ներդնել․

«Արդեն 2025 թվականին Երևան քաղաքի բնակիչների համար գույքահարկի դրույքաչափը 25%-ով բարձրանալու է, ինչն անշուշտ բավականին լուրջ հարկային բեռ կարող է դառնալ, հատկապես միջին և ցածր եկամուտներ ունեցող մարդկանց համար։ Վստահաբար նրանց եկամուտները 1 տարվա ընթացքում 50%-ով չեն ավելացել։ Մենք հերթական անգամ գործ ենք ունենալու պետության կողմից վարվող անհեռատես հարկային քաղաքականության հետ, ինչի հետևանքով հատկապես Կենտրոնում ապրող մեր քաղաքացիները ստիպված են լինելու լրացուցիչ ֆինանսական բեռի տակ մտնել կամ վաճառել իրենց գույքը՝ տեղափոխվելով արվարձաններ ու Երևանից դուրս։ Սա անարդար ու անտրամաբանական հարկային քաղաքականություն է, որի հետևանքները մենք շարունակելու ենք ճաշակել»։

Oragir.News-ի հարցին, թե այս քաղաքականության նպատակը հնարավորինս շատ հարկեր հավաքագրե՞լն է, թե՞ այլ շարժառիթներ նույնպես կան՝ Սուրեն Պարսյանը պատասխանեց, որ այստեղ մի քանի շաժառիթներ կան։ Ըստ նրա՝ դրանցից մեկը տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեները լցնելն է, մյուսն էլ՝ որոշակի վերաբաշխումներ կատարելը։

«Այսինքն՝ Կենտրոնում ապրող մարդկանց համար, ովքեր բավարար եկամուտներ չունեն, պայմաններ են ստեղծում, որպեսզի նրանք տեղափոխվեն արվարձաններ։ Ստացվում է՝ փող ունես Կենտրոնում կարող ես ապրել, չունես՝ պետք է վաճառես ու դուրս գաս։ Սա առաջացնում է բնակչության որոշակի տեղաշարժեր․ Կենտրոնի չունևոր խավի ներկայացուցիչները ստիպված են լինելու վաճառել բնակարաններն կամ էլ լրացուցիչ ֆինանսական բեռի տակ մտնել ու վճարել»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան


Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
22:46 Աշխարհի առաջնության նոր ռեկորդ՝ 2026-ի եզրափակիչում