Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 14:55 04-11-2024

Երկարաժամկետ ծրագրով տնտեսվարողներին առաջարկում ենք «Խաղաղության խաչմերուկ»-ը․ Գևորգ Պապոյան

Մեր տնտեսության խոցելիությունը բազմաթիվ հանգամանքներից է կախված, այդ թվում նաև նրանից, որ լոգիստիկան մեր երկրում շատ թանկ է, որովհետև մենք ծով չունեցող երկիր ենք և մեր սահմանների 75%-ը փակ է, չունենք կայուն երկաթուղի, որը, օրինակ, Եվրոպայի, Ասիայի, Ռուսաստանի հետ մեզ ուղիղ ու կարճ եղանակով կկապեր։ Դրա համար մենք հիմա ունենք կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ռազմավարական մոտեցումներ։ ԱՅս մասին այսօր ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Միջնաժամկետը ես արդեն նշեցի, օրինակ, լոգիստիկ ծախսերի աջակցություն պետք է տեղի ունենա այն ընկերություններին, որոնք միջազգային շուկաներ են դուրս գալիս և մենք այդ ծրագրի համար նախատեսում ենք էական միջոցներ հատկացնել, և ես չեմ բացառում, որ տարվա ընթացքում կարիք լինի, նաև այդ ուղղությամբ ավելացումներ կանենք։ Իսկ երկարաժամկետը, բնականաբար, առաջարկել ենք և առաջարկում ենք խաղաղության խաչմերուկի ծրագիրը, որը պետք է ենթադրի և հաջողության դեպքում, բնականաբար սահմանների բացմանը զուգահեռ, պետք է Հայաստանի երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհներով ուղիղ կապ ունենա Թուրքիայի, Ադրբեջանի, ավելի լավ կապ Իրանի, Վրաստանի և նաև այս երկրների միջոցով Ռուսաստանի հետ և այս կոնտեքստում մեր տնտեսության կառուցվածքային փոփոխությունը մենք ակնկալում ենք հենց այդ համակարգում, որովհետև մեր տնտեսություն ձևավորվել և զարգացել է թանկ տրանսպորտի, փակ սահմանների պայմաններում, իսկ այդպիսի պայմաններում տնտեսությունը լինում է խիստ խոցելի, որպես կանոն, և արտաքին ազդակներից էականորեն կախված, ինչը մենք տարբեր առիթներով և անգամներ տեսել եք»,- նշեց նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ