Խոտ-Որոտան ճանապարհին կիրականացվեն պայթեցման աշխատանքներ
copy image url

Խոտ-Որոտան ճանապարհին կիրականացվեն պայթեցման աշխատանքներ

Ներքին 5 ամիս առաջ - 14:36 01-11-2024
Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 2-ին՝ ժամը 13.00-15.00-ի սահմաններում, Խոտ-Որոտան ճանապարհի 8-րդ կմ հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտից»։

«Նշված ժամանակահատվածում ճանապարհի երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի»,- ասվում է հաղորդագրության մեջ։