Միայն քաղաքական կամքով դպրոց չես կարող կառուցել. Փաշինյանը բնակիչների մոտ նաև ագրեսիվություն է նկատում
copy image url

Միայն քաղաքական կամքով դպրոց չես կարող կառուցել. Փաշինյանը բնակիչների մոտ նաև ագրեսիվություն է նկատում

Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 13:25 31-10-2024
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրով ՀՀ-ում կառուցվել է 192 դպրոց, որոնց մեծ մասը աղետի գոտում՝ Շիրակի և Լոռու մարզերում. մենք այն տրամադրության մեջ ենք, որ մեզ հաջողվում է մինչև 2026 թփվականը ծրագիրը կյանքի կոչել: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 31-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք արդեն գույքագրում ենք այն դպրոցների ցանկը, որոնք առաջին 300-ը ավարտելուց հետո պետք է սկսենք հաջորդ 300-ը: Այդ երկրորդ 300-ի անհրաժեշտությունն ակնհայտ է, երրորդի անհրաժեշտությունը կգնահատվի երկրորդի իրականացումից հետո:

Մենք սրտնեղում ենք, բայց հետո հասկանում ենք, որ շատ սրտնեղելու բան էլ չկա: Երբ մարդիկ տեսնում են, որ դպրոցները կառուցվում են եւ իրենց երեխաները հաճախում են մի դպրոց, որը նորոգման կարիք ունի, նրանք ավելի անհամբեր են դառնում: Այդ անհամբերության մեջ նույնիսկ որոշակի ագրեսիվության էլեմենտներ են նկատվում: Մարդիկ ուզում են հնարավորինս շուտ իրենց երեխան էլ նոր դպրոց գնա: Երբ ասում ենք, որ այդ դպրոցը հաջորդ 300-ի մեջ է, և մարդը ջղայնացած շատ հիմնավոր փաստարկ է բերում, ասում է՝ այդ ժամանակ իմ երեխան այդ ժամանակ ավարտած է լինելու եւ ճիշտ է ասում»,-ասաց Փաշինյանը:

Փաշինյանը նաև հայտարարեց, թե ինչ է պետք դպրոց կառուցելու համար։ Նրա խոսքով միայն քաղաքական կամքը բավարար չէ․ «Եթե միայն քաղաքական կամքով կառուցելու լիներ, ես ձեզ հավաստիացնում եմ, որ հիմա Հայաստանի բոլոր դպրոցները կառուցված, վերակառուցված, գույքով ապահովված կլինեին: Սակայն, ցավոք, միայն քաղաքական կամքով հնարավոր չէ կառուցել։ Ավելին՝ միայն քաղաքական կամքով ու գումարով էլ հնարավոր չէ կառուցել: Պետք է քաղաքական կամք, գումար, նախագիծք: Կարելի է քաղաքական կամք ու գումար էլ ունենալ, բայց նախագիծ չունենալ, դա նշանակում է՝ չի կառուցվի։ Նույնիսկ նախագծով էլ հնարավոր չի կառուցել, անհրաժեշտ է շինարար, կառուցող»։

Ամենից շատ դիտված

19:00 Գորտերն ու շերեփուկները ջրի մեջ վխտում են. Կաթնաղբյուրի բնակիչ
11:54 600 ուսանողի տեղ չկար. ՇՊՀ-ում կարմիր ու կապույտ դիպլոմով շրջանավարտների միջև ջոկողություն են դնում
12:07 ՀՅԴ-ականներն Էրդողանի պատվերով են ձերբակալվում. Փաշինյանը նրա միջոցով է ուզում իշխանությունը պահել
09:09 Հող չկա․ կաթողիկոսափոխության արշավը փակուղի է մտնում
20:00 Հայ դավաճաններ. Խաչիկ Մուղդուսիի պատիժը՝ իր իսկ ղեկավարների կողմից
20:30 Դաժան մոտեցում է․ Աստված տա՝ ինչ-որ մեկն էլ իր հղի կնոջ նկատմամբ տենց վարվի․ հարցում
17:17 ՔԱԿ-ը պարզաբանում է, թե ինչու են ադրբեջանական ինքնաթիռները թռչում Սյունիքի վրայով
14:52 Ուկրաինան hարվածել է «Բելգորոդ Արենա» մարզահամալիրին, որտեղ պարապմունքներ էին անցկացվում
22:00 3 անշարժ գույք, 2 մեքենա, 24.4 մլն կանխիկ, 20 հազար դոլար նվիրատվություն, 29 մլն եկամուտ. Նարեկ Մկրտչյանի և ծնողների ունեցվածքը
18:00 Որն է կյանքի իմաստը, մահից հետո կյանք կա՞. Թեթև զրույց