Ներքին 1 տարի առաջ - 16:45 30-10-2024

18․000 դոլարը փոխանցել եմ՝ էլեկտրամոբիլս չկա․ քաղաքացին խարդախության զոհ է դարձել

Հայաստանում էլեկտրամոբիլների ներկրման հետ միասին շատացան խաբեության դեպքերը՝ գումար աշխատելու նոր ու հեշտ տարբերակ ստեղծելով խարդախների համար։

Oragir.News-ի հետ զրույցում մեծ գումար վճարած, սակայն մեքենան այդպես էլ չստացած քաղաքացին պատմեց, որ ինքը գումարը փոխանցել է օգոստոս ամսին, սակայն մինչ օրս մեքենան չի ստացել։

«BM motors YVN ՍՊ ընկերությունն է, ֆեյսբուքով եմ տեսել։ Այդտեղ նախկինում ԱՄՆ-ից էին բերում մեքենաներ, հիմա փոխվել է՝ էլետրամոբիլներ են սկսել բերել։ Աշխատակցի անունը Հայկազ էր, իր հետ ծանոթացանք։ Ֆեյսբուքում գրված համարով զանգել եմ, ինքն է պատասխանել։ Գնացել եմ, տեղում հետը խոսել եմ՝ մեքենայի մոդել, գույն և այլն, ծրագրով նայեցինք, ընտրեցինք։

Ասացի՝ պայմանագիրն ուղղարկիր, քննարկենք, հետո որոշեմ՝ կասեմ։ Պայմանագիրն ուղարկեց, որոշ բաներ ինձ դուր չեկավ, իրեն ասացի, փոխեց, էլի ուղարկեց»,- պատմեց նա։

Տուժողի խոսքով՝ ըստ պայմանագրի, ընկերությունը պետք է 2 ամիս 15 օր հետո մեքենան հանձներ, չհանձնելու դեպքում՝ ընկերությունը պարտավորվում էր գումարը հետ վերադարձնել, իսկ ավելի ուշացնելու դեպքում՝ արդեն տույժ էլ պետք է տար։

«Ըստ պայմանագրի՝ 70 տոկոսը սկզբում, 30 տոկոսը հանձնելուց 2 օր հետո պետք է տայինք։ 18000 դոլլար եմ վճարել։ Փոխանցումն արել եմ բանկով, իրենց ընկերության հաշվեհամարին։

Հետո ընթացքում էլ կապի մեջ ենք եղել, որովհետև քվոտան էր վերջանում և այլն։ Հայկազին ասեցի, որ գնա նախնական հայտարարագրի, ինքն ասաց, որ հաշվապահը գնացել, հայտարարագրել է։ Ընթացքում մեքենայի ինվոյսն եմ ուզել, ուղարկել է, որը հետագայում պարզվեց կեղծված է»,- ասաց նա։

Ըստ տուժողի՝ ընկերության աշխատակցի հետ վերջին անգամ կապի է դուրս եկել հոկտեմբերի սկզբին։

«Ասաց՝ «հարսանիքս է լինելու, մեղրամիս եմ գնալու 10 օրից, գնամ, գամ՝ մեքենադ էլ արդեն ստեղ կլինի՝ ես կընդունեմ, կհանձնեմ քեզ»։

Մի քանի օրից ես մտածեցի՝ զանգեմ օֆիս, որովհետև մի հոգի չի օֆիսում, ինչ-որ մեկը կպատասխանի, կասի՝ որտեղ է մեքենան և այլն։ Զանգեցի, չէին պատասխանում, գնացի օֆիս, տեսա, որ օֆիսի դռները փակ են։ Քիչ-քիչ էլի մարդիկ էին գալիս, պարզվեց, որ չկան իրենք։

Փորձեցինք տնօրենին զանգել, ինքն էլ չպատասխանեց։ Գովազդում եղած համարներից մեկը պատասխանեց, Սարգիս էր անունը՝ ասաց, որ ինքն արդեն մեկ ամիս է չի աշխատում։ Ասաց, որ ինքն ԱՄՆ-ից բերվող մեքենաներով էր զբաղվում, իսկ իրենց մասին տեղյակ չի»,- պատմեց տուժողը, հավելելով, որ իր կարծիքով՝ այս ամենը պլանավորված է եղել։

«Որովհետև այլ բան է, որ մեքենան պատվիրես՝ ու ուշանա, այլ բան է, որ թղթերը կեղծես ու մեքենա չպատվիրես։

Տնօրենն Արթուր Ղազարյանն էր, Հարութն էլ եղբայրն է, ակտիվ ինքն էլ է մասնակցել, բայց ես չեմ տեսել ո՛չ Արթուրին, ո՛չ Հարութին։ Պայմանագիրը ստորագրելու ժամանակ ես հարցրի՝ բա ուր ա՞ տնօրենը, ասաց՝ այս պահին այստեղ չի, դուրս է եկել։

Բնականաբար՝ դիմել ենք դատարան։ Հետո ֆեյսբուքում խմբեր ստեղծվեցին, տեսանք, որ շատ մարդկանց են խաբել։ Ուղղակի զարմանալի է, որ պետության կողմից ոչ մի ձև չի կարգավորվում դա ու հեշտ կարան խաբեն»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից