Ներքին 1 տարի առաջ - 12:55 30-10-2024

Դրական ենք գնահատում․ Արայիկ Հարությունյանը` Փաշինյան-Ալիև հանդիպումների մասին

Մենք Փաշինյան-Ալիև բոլոր հանդիպումները երկխոսության առումով դրական ենք գնահատում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

«Վստահաբար, մենք միտված ենք նրան, որ առաջիկայում նախաձեռնված գործընթացներն ու խաղաղության պայմանագրի ստորագրումն առաջիկայում իրականություն դառնան, և այդ շփումներն այդ առումով օգուտ տալիս են»,- ասաց նա։

Նա ասաց, թե հայկական կողմը հնարավորություններ տեսնում է, որ կարելի է համաձայնեցնել խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերը։

Հարությունյանը մանրամասներ չհայտնեց, թե ինչ հարցեր են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Կազանում, միայն ասաց, թե քննարկվել է սեղանին դրված հարցերի լայն շրջանակ։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին