Ուղիղ եթեր
ՔԿ ներկայացուցիչները Ստոկհոլմում ուսումնասիրել են ընտանեկան բռնության դեմ պայքարի շվեդական փորձը
copy image url

ՔԿ ներկայացուցիչները Ստոկհոլմում ուսումնասիրել են ընտանեկան բռնության դեմ պայքարի շվեդական փորձը

Ներքին 7 ամիս առաջ - 18:19 28-10-2024
Եվրոպայի խորհրդի «Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը և գենդերային հավասարության ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը, ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ Սարգիս Մարգարյանը և ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետ Ռոբերտ Վարդանյանը եռօրյա ուսումնա-ճանաչողական այցով գտնվել են Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում։

Հայաստանյան պատվիրակության կազմում են եղել նաև ՀՀ Ներքին գործերի, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, ՀՀ դատախազության, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ինչպես նաև՝ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Հայաստանի քննչական կոմիտեից հայտնում են, որ այցի նպատակն էր փորձի փոխանակման շրջանակներում ծանոթանալ Շվեդիայի իրավական համակարգին, կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման դեմ պայքարի փորձառությանը, մարտահրավերներին և հաջողություններին, նշված ոլորտում միջգերատեսչական համագործակցության մեխանիզմներին:

Պատվիրակությունը հագեցած և արդյունավետ հանդիպումներ է ունեցել Շվեդիայի իրավապահ և այլ իրավասու մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Ի թիվս այլ խնդիրների՝ քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության գործերով քրեական հետապնդման, պաշտպանության և կանխարգելման մեխանիզմները, նշված բնույթի վարույթների քննության ժամանակ քննչական տակտիկաներին, զոհակենտրոն արդյունավետ մոտեցումներին վերաբերող հարցեր։

Պատվիրակությանն ընդունել է նաև Արևելյան գործընկերության ծրագրի դեսպան և Շվեդիայի հատուկ ներկայացուցիչը արտագաղթի մեջ գործող Բելառուսի ժողովրդավարական ուժերում Քրիստինա Յոհաննեսոնը։ Նա ընդգծել է միջազգային համագործակցության կարևորությունը՝ շեշտելով, որ գենդերային հավասարության ապահովումը, գենդերային բռնության դեմ պայքարը Շվեդիայի առաջնահերթություններից են և ուրախ են իրենց փորձառությունը կիսելով աջակցել Հայաստանում անվտանգ միջավայրի ձևավորմանը։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն ընդգծել է այցի կարևորությունը՝ նշելով, որ Շվեդիայի փորձին ծանոթանալը կօգնի մեր ռազմավարական քայլերը դարձնել միջազգային չափանիշներին ավելի համահունչ, ամրապնդել համագործակցությունը շվեդ գործընկերների հետ՝ Հայաստանում հանցագործությունների դեմ պայքարը կատարելագործելու և բռնության զոհերի համար առավել արդյունավետ պաշտպանություն և աջակցություն ապահովելու համար։

Ամենից շատ դիտված

12:42 Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ինքնազգացողությունը վատացել է
19:49 ՀՀ վարչապետն առաջարկել է սեռական օրգանը ցույց տալ եկեղեցու առաջնորդին. Euronews
23:55 Հեշտ չի լինելու, բայց իրավիճակ փոխվելու է. Ալեն Ղևոնդյան
21:22 Դուք վնասում եք ձեզ ու ձեր անշուք «ապագային». աջակցությունս եմ հայտնում Սրբազանին. Ռուբեն Մխիթարյան
20:57 Հրահանգված է այսօր երեկոյան ներխուժել Վեհարան 
23:13 Ոչ մի սրբապիղծ չի ներխուժի Վեհարան. «ՀայաՔվեի» անդամները հավաքվել են Մայր Աթոռում
22:00 Բնակարան, առանձնատուն, մեքենա, 39․8 մլն փոխառություն, 96․3 մլն եկամուտ․ Ժաննա Անդրեասյանի և Պետրոս Ղազարյանի ունեցվածքը
13:06 Մի հետապնդեք ինձ․ Փաշինյանը՝ եկեղեցում տիրող իրավիճակի մասին
22:30 Երթևեկության կանոնները փոխել են, որ մարդկանց տուգանեն․ սա անելու բան չէր․ հարցում
21:11 Էս մարդիկ վախենում են կորցնել իշխանությունը, որովհետև կանչվելու են պատասխանատվության. քահանա