Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:26 27-10-2024

Եռաբլուր այցելելու փոխարեն վարչապետը վաղ առավոտյան հերթական հեծանվային արշավն է իրականացրել

Ինչպես ամեն կիրակի, այսօր ևս վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղ առավոտյան հեծանվային հերթական արշավն է իրականացրել։ Նա իր խմբի հետ այսօր վարել է 100 կմ 5 ժամում։

Հրապարակված տեսանյութում վարչապետը հպարտությամբ հայտարարում է այսօրվա ձեռքբերման մասին։

Այսօր վաղ առավոտից «Եռաբլուր» զինվորական պանթեոն են այցելում պետական-քաղաքական գործիչներ, հասարակական դեմքեր, պարզապես քաղաքացիներ՝ ոգեկոչելու Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը։ ՀՀ նախագահի և ԱԺ նախագահիանունից ծաղկեպսակներ են դրվել պանթեոնում։

Վարչապետը ոչ միայն դեռևս չի այցելել «Եռաբլուր», այլև մի ծաղկեպսակ անգամ չի ուղարկել իր անունից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը