Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 18:04 26-10-2024

Երգչուհու՝ Երևանում «BMW»-ով վթարի ենթարկված, 24-ամյա քրոջ կյանքը փրկել չհաջողվեց. shamshyan.com

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ ժամը 17:00-ի սահմանենրում հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է Երևանի բնակիչ 24-ամյա Էլեն Իսրայելյանը:

Վերջինս ծայրահեղ ծանր ախտորոշմամբ նշված հիվանդանոց է տեղափոխվել գիշերը՝ ժամը 03:45-ի սահմաններում՝ Մազմանյան փողոցի շրջանաձև՝ ժողովրդին հայտնի 15 կվարտակի խաչմերուկի մոտ, իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով վթարի ենթարկվելուց հետո:

Հիվանդանոց էր տեղափոխվել նաև նրա ուղևորը՝ Երևանի բնակիչ 37-ամյա Արսեն Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։45-ի սահմաններում Երևանի բնակիչ 24-ամյա Էլեն Իսրայելյանը «BMW» մակնիշի ավտոմեքենայով Մազմանյան փողոցի շրջանաձև` ժողովրդին հայտնի 15 կվարտալի խաչմերուկի մոտ բախվել էր բազալտե եզրաքարերին, անցել շրջանաձև հատվածի կանաչ զանգվածի վրայով, բախվել երկաթե էլեկտրասյանը և հայտնվել երթևեկելի գոտում։

Վթարի հետևանքով Է․ Իսրայելյանն ու Երևանի բնակիչ 37-ամյա Արսեն Խաչատրյանը, որոնցից Է․ Իսրայելյանը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ