Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 18:23 25-10-2024

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Թաիլանդից ժամանած ուխտավորների

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում hոկտեմբերի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Թաիլանդից ժամանած ուխտավորների՝ ուղեկցությամբ Թաիլանդի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Արթո Արթինյանի:

Ինչպես տեղեկանում ենք Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրությունից, հանդիպման սկզբում Տիար Արթինյանը Վեհափառ Հայրապետին է ներկայացրել հյուրերին և նրանց այցելության նպատակը, այն է` ճանաչել Հայաստանը որպես հարուստ մշակույթ ունեցող հնագույն քրիստոնյա երկիր:

Ողջունելով ուխտավորների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Նորին Սրբությունն ընդգծել է, որ նման այցերը մեծապես նպաստում են երկու ժողովուրդների փոխճանաչողությանը և միջմշակութային կապերի զորացմանը։

Իր խոսքում Հայոց Հայրապետն անդրադարձել է նաև հայ ժողովրդի կյանքում Հայոց եկեղեցու ունեցած առանձնահատուկ դերակատարությանը, ինչպես և արցախյան պատերազմի աղետալի հետևանքով պայմանավորված՝ հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին և դրանց հաղթահարման գործում եկեղեցու առաքելության կարևորությանը։

Ամենից շատ դիտված

19:31 Ես վերադառնալու եմ և շարունակելու եմ իմ ճանապարհը՝ նույն արժանապատվությամբ և նույն հավատով. Մարտուն Գրիգորյան
19:20 ՃՏՊ Արմավիր-Երևան ավտոճանապարհին․ կա 1 զոհ և 6 տուժած
23:46 Շարմազանովը Ռուսաստանում կոչ է արել ազատ արձակել Բաքվի բանտերում պահվող հայերին
23:28 Իրանը պատրաստ է դիմակայել ԱՄՆ-ի հնարավոր տնտեսական պատերազմին. ԻՀՊԿ
21:52 Դատավոր Գարիկ Աբելյանը ծեծված ոստիկանին 2 ամսով կալանավորելու որոշում կայացրեց
16:30 Օրյոլի նահանգապետը բնակիչներին կոչ է արել հաղորդել «ակցենտով» խոսող մարդկանց մասին
23:55 ՀՊԼ․ Սարդարապատը ոչ-ոքի գրանցեց գործող չեմպիոնի հետ խաղում
09:30 Պապիկյանը հրաժարական կտար` մեծ վարկեր չունենար
19:48 Անկախության հռչակագրի 36-րդ տարում մենք կանգնած ենք բարդ որոշումների և մեծ ռիսկերի առաջ. Գագիկ Ծառուկյանը՝ ՔԿՀ-ից
23:08 Շարքային զինծառայողի կյանքը պիտի արժեք ունենա հրամանատարական կազմի համար. Ժաննա Ալեքսանյան

Ձեզ գուցե հետաքրքրի