Նարկոդիսպանսերում հաշվառվածը, քաղաքացիներին միջնամատ ցույց տվածը և գրել չիմացողը․ Աննա Հակոբյանի «շրջապատը» 2
copy image url

Նարկոդիսպանսերում հաշվառվածը, քաղաքացիներին միջնամատ ցույց տվածը և գրել չիմացողը․ Աննա Հակոբյանի «շրջապատը» 2

Ներքին 8 ամիս առաջ - 14:30 24-10-2024
ՀՀ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, նախօրեին հերթական հանդպում-քննարկումն է ունեցել, իր բնորոշմամբ՝ հանրային-հասարակական կյանքում ակտիվորեն ներգրավված, սոցիալական և մեդիա հարթակներով կարծիք ձևավորող և տարածող անձանց հետ։

Ըստ Աննա Հակոբյանի՝ քննարկվել են հետևյալ հարցրեը։

«Կրթությունը դարձնել հանրային-հասարակական կյանքի թիվ մեկ տրենդը։ Այսինքն՝անձամբ կրթվել, կրթել կրթողներին, մթնոլորտ փոխել այնպես, որ կրթվելը լինի մոդայիկ։ Շնորհակալ եմ բոլորին հրավերն ընդունելու և արդյունավետ քննարկման համար»,- գրել է Հակոբյանը։

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ Աննա Հակոբյանը չի հանդիսանում Կառավարության անդամ, սակայն թե՛ նրա, թե՛ քննարկման մասնակցիների առջև դրված են «Կառավարություն» գրվածքով թղթապանակներ։

Oragir.News-ը պարզել է, որ մասնակիցների թվում են քաղաքացու վրա թքած ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մայրը, Նիկոլ Փաշինյանի իջևանցի աջակից Ռոբերտ Մովսեսյանը, ՔՊ-ական մոլի աջակից Ավիկը։

Հիմա հերթով։

Մարինա Հովհաննիսյան։ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մայրն է։ Նա հանրությանն առավել հայտնի դարձավ ընդդիմության հավաքների ժամանակ, երբ պատշգամբից թքել էր Փաշինյանի և ՔՊ-ի հրաժարականը պահանջող ակցիայի մասնակիցների վրա, ապա միջնամատ ցույց տվել նրանց։



Ռոբերտ Մովսեսյան։ Իջևանի բնակիչ, որին թավիշը հասցրեց Երևան, աշխատանքի տեղավորեց Երևանի քաղաքապետարանում, ինչը բավականին ծիծաղելի է, քանի որ սույն անձը անգամ հայոց լեզվի ուղղագրությանը չի տիրապետում, ինչը փաստում են նրա ֆեյսբուքյան գրառումները։



Փաշինյանի աջակից Ռոբերտ Մովսեսյանը աչքի է ընկնում իշխանությունների կազմակերպած բոլոր հավաքների, հանրահավաքների, երթերի ու քարոզարշավների ընթացքում։ Նա ակտիվ մասնակցում էր նաև Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավին՝ «Ասեք, կանենք»-ին։
ՔՊ-ական աջակիցը նաև Աննա Հակոբյանի մոլի աջակիցն է, նա ոչ միայն Աննա Հակոբյանի լուսանկարների ու գրառումների տակ է ծաղիկներ ու սրտիկներ շռայլում, այլև ինքն է տեղադրում Աննա Հակոբյանի լուսանկարը ֆեյսբուքյան իր էջում և գովասանքի խոսքեր ու ծաղիկներ շռայլում։

Նա բավականին ակտիվ է նաև ընդդիմադիրներին պիտակավորելու գործում։ Օրինակ, երբ ուժայինները կոտրել էին ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի քիթը, սույն անձնավորությունը շտապել էր նման գրառում կատարել.

«Ցխել են դաշնակ Գեղամ Մանուկյանին լեզվին տալու համար»։



Հիմա ներկայացնենք Աննա Հակոբյանի քննարկմանը մասնակցած թերևս ամենագլխավոր հերոսին՝ Ավիկին, որն առավել հայտնի է որպես ՔՊ-ական սադրիչ։



2022 թվականի մայիսին, երբ ընդդիմությունը վրաններ էր տեղադրել Ֆրանսիայի հրապարակում և անհնազանդության ակցիաներ էր իրականացնում՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով, սույն անձը «գործուղվել» էր Ֆրանսիայի հրապարակ, սադրել, ապա ֆեյսբուքյան ուղիղ եթերով զոհի դեր տարել, թե իբր արցախցիները հարձակվել են իր վրա։

«Ես հենց հիմա պահանջում եմ, որ ոստիկանությունը ինձ տանի ոստիկանություն, թե չէ՝ ղարաբաղցիներն ինձ կսպանեն»,- նույն օրն ասել էր ՔՊ-ական Ավիկը։

Ի դեպ, սույն անձը հաշվառված է նարկոդիսպանսերում, որի մասին բազմաթիվ հրապարակումներ կան։

Ահա, թե ում վրա է հույս դրել Աննա Հակոբյանը։ Գուցե նա սոցիալական և մեդիա հարթակներով կարծիք ձևավորելն ու տարածելը հենց այսկերպ է պատկերացնում՝ մարդկանց վրա թքել, միջնամատ ցույց տալ, սադրել և այլն։

Նշենք նաև, որ ՔՊ աջակիցները պարբերաբար Փաշինյանի հետ հաղթահարում են հեծանվացավը։



Հիշեցնենք, որ Աննա Հակոբյանը հոկտեմբերի 21-ին նույնաբովանդակ քննարկում էր ունեցել մեկ այլ խմբի հետ։