Ներքին 1 տարի առաջ - 21:32 23-10-2024

Աբովյան քաղաքը շարունակվում է ազատագրվել «ատոմային ռումբերից»․ shamshyan.com

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ընդառաջելով Աբովյան քաղաքի բազմահազարանոց բնակիչների խնդրանք-պահանջին, Աբովյան քաղաքում հայտնի բենզինների խաչմերուկում շարունակվեց իրենից լուրջ վտանգ ներկայացնող բենզալցակայանների ապամոնտաժումը։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բենզալցակայաններից մի քանիսի սեփականատերերը ցանկություն էին հայտնել ինքնակամ ապամոնտաժել ու այսօր սկսել էին այդ աշխատանքները։

Աբովյանի քաղաքապետարանի աշխատակիցներն էլ հատուկ տեխնիկայով սկսել են ապամոնտաժման ու քանդման աշխատանքներ բենզալցակայաններից մեկում, քանի որ սեփականատերը հեռախոսով հայտնել էր, որ ինքը Երևանում չէ, մինչ այդ էլ պնդել, որ ինքը կմոտենա ու մի քանի ժամ սպասելով նրա վերադարձին՝ քաղաքապետարանը իր միջոցներով սկսել էր քանդման ու ապամոնտաժման աշխատանքները։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում բազմաթիվ քաղաքացիներ նշում էին՝ քաղաքն «ատոմային ռումբերից» դեռ տարիներ առաջ էր պետք ազատագրել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում