Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:25 23-10-2024

Րոպե առաջ կանենք, որ պահին գտնենք՝ մեր հայտարարությունն է պակասում․ Փաշինյանը՝ գերիների վերադարձի մասին

«Ասել եմ և ասում եմ՝ մենք բոլոր աշխատանքային քննարկումներում ու հանդիպումներում գերեվարված անձանց հարցերը բարձրացնում ենք և շնորհակալ ենք այն երկրներին ու կազմակերպություններին, որոնք շարունակում են պահել իրենց օրակարգում այդ հարցը։ Մենք նույն հետևողականությամբ շարունակելու ենք այդ հարցը պահել». ԱԺ ամբիոնից հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցին՝ արդյոք պատրաստվո՞ւմ են COP29-ից առաջ պաշտոնապես հայտարարել գերիների վերադարձի անհրաժեշտության մասին, Փաշինյանը պատասխանեց՝ իրենք գործում են՝ գնահատելով՝ այսօր ինչն արդյունավետ կլինի․ «Որ պահին գտնենք, որ մեր պաշտոնական հայտարարությունն է պակասում, րոպե առաջ կանենք»,- ասաց նա։

Վարչապետի խոսքով մեր 32 գերիները վերադարձան, քանի որ այդ մասին ոչ թե բարձրաձայնում էին, այլ այդ ուղղությամբ աշխատում էին։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ