Ուղիղ եթեր
10 անշարժ գույք, մեքենա, խոշոր կանխիկ գումար, 27 մլն դրամ եկամուտ․ Հրայր Թովմասյանի և նրա ընտանիքի ունեցվածքը
copy image url

10 անշարժ գույք, մեքենա, խոշոր կանխիկ գումար, 27 մլն դրամ եկամուտ․ Հրայր Թովմասյանի և նրա ընտանիքի ունեցվածքը

Ներքին 5 ամիս առաջ - 22:30 23-10-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Oragir.News-ը նախորդիվ ուսումնասիրել և իր ընթերցողներին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագիրը փաստացի չեղարկողների՝ Սահմանադրական դատարանի դատավորների ու նրանց ընտանիքի անդամների ունեցվածքի այն հատվածը, որը տեղ է գտել վերջիններիս գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրում։

Բարձր Դատարանի դատավորներից միայն Հրայր Թովմասյանն է դեմ արտահայտվել Անկախության հռչակագիրը չեղարկելուն, ինչը հիմանավորել է իր ներկայացրած հատուկ կարծիքում։

Այսօր ուսումնասիրել ենք ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի, նրա կնոջ՝ Լամարա Խուդավերդյանի և չափահաս զավակների՝ Վարդան, Գոհար և Մերի Թովմասյանների հայտարարագրերը։

Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանը 2018 թվականի մարտի 21-ին ԱԺ կողմից ընտրվել էր Սահմանադրական դատարանի նախագահ։ 2020 թվականի հունիսին՝ կորոնավիրուսային համավարակի ամենաթեժ շրջանում, իմքայլական պատգամավորների իրականացրած սահմանադրական փոփոխությունների հետևանքով Թովմասյանը կորցրեց ՍԴ նախագահի պաշտոնը, շարունակեց պաշտոնավարել որպես դատավոր։

Հրայր Թովմասյանը հայտարարագրել է 8 անշարժ գույք, որն ունի հետևյալ տեսքը.

4 հողամաս՝ Արարատի մարզի Դարակերտ համայնքում՝ 2-ը միանձնյա, 2-ը՝ համատեղ սեփականությամբ, հողամասերից 3-ը Թովմասյանը գնել է 2017 թվականի սեպտեմբերի 22-ին, 1-ը՝ 1991 թվականի փետրվարի 20-ին։

2 բնակարան՝ Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում, որոնցից առաջինը գնել է 2014 թվականի հունվարի 17-ին, երկրորդը՝ 2002 թվականի հունիսի 7-ին։ Առաջին բնակարանին Թովմասյանը տիրապետում է միանձնյա, երկրորդինը՝ համատեղ սեփականությամբ։

Միանձնյա սեփականությամբ առանձնատուն՝ Արարատի մարզի Դարակերտ համայնքում՝ գնված 2007 թվականի մայիսի 12-ին, ինչպես նաև միանձնյա սեփականությամբ ավտոտնակ՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ գնված 2012 թվականի դեկտեմբերի 24-ին։

Տարվերջին Թովմասյանի անշարժ գույքը նույնությամբ պահպանվել է։

Շարժական գույք՝ ավտոմեքենա, Հրայր Թովմասյանը չի հայտարարագրել։

Թովմասյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 1․842․054,7 դրամ և 0․23 դոլար, տարեվերջին՝ 2․636․243,3 դրամ։ Նա ունեցել է նաև 15 մլն դրամ և 20 հազար դոլար, որը տարեվերջին կազմել է 19 մլն դրամ և 20 հազար դոլար։

Հաշվետու տարում Հրայր Թովմասյանի եկամուտը կազմել է 18․800․953 դրամ, որը ՀՀ Սահմանադրական դատարանից ստացած աշխատավարձն է։ Նա ՍԴ դատավորներից միակն է, որը Բարձր դատարանից մեքենայի վառելիքի ծախսի փոխհատուցում չի ստանում։

Թովմասյանի կինը՝ Լամարա Խուդավերդյանը, հայտարարագրել է 3 անշարժ գույքը, որոնցից 1-ը Երևանի Արաբկիր վարչական շրջանում իր ամուսնու հայտարարագրած բնակարանն է՝ համատեղ սեփականությամբ, ինչպես նաև միանձնյա սեփականությամբ 2 առանձնատուն՝ Տավուշի մարզի Բերքաբեր համայնքում, որոնք ժառանգություն է ստացել 2002 և 2004 թվականին։

Շարժական գույք՝ ավտոմեքենա, նա չի հայտարարագրել։

Լամարա Խուդավերդյանի բանկային հաշիվներին ամբողջ տարվա ընթացքում դատարկ են եղել։ Նա ունեցել է 5․100․000 դրամ կանխիկ գումար, որը տարեվերջին նույնությամբ պահպանվել է։

Հաշվետու տարում նա եկամուտներ չի ունեցել։

Հրայր Թովմասյանի որդին՝ Վարդան Թովմասյանը, շարժական և անշարժ գույք չի հայտարարագրել։

Վերջինիս բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 1700 դրամ, որը տարեվերջին դարձել է 40․252 դրամ։ Կանխիկ միջոցներ նա չի ունեցել։

Վարդան Թովմասյանի տարեկան եկամուտները կազմել են 1․601․100 դրամ, որից 1․509․000 դրամը հունգարական Dvsc Football Zrt. ընկերությունից, 70․100 դրամը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի Ակադեմիայից ստացած աշխատավարձն է, 22․000 դրամը՝ ՀՀ ՊՆ-ից ստացված այլ եկամուտը։

Թովմասյանի դուստրը՝ Գոհար Թովմասյանը, անշար գույք չի հայտարարագրել, իսկ որպես շարժական գույք հայտարարագրել է 2014 թվականի արտադրության NISSAN մակնիշի ավտոմեքենա՝ գնված 2016 թվականի հուլիսի 28-ին։ Տարեվերջին այս մեքենան պահպանվել է։

Նրա բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 279․300,33 դրամ, տարեվերջին՝ 504․910,79 դրամ։ Կանխիկ միջոցներ նա չի ունեցել։
Գոհար Թովմասյանի տարեկան եկամուտները կազմել են 6․906․654 դրամ, որից «ԹԻՔԵՅ ԸՆԴ ՓԱՐԹՆԵՐՍ» ՓԲԸ-ից ստացած աշխատավարձն է, 800 հազար դրամը՝ նույն ընկերությունից ստացած փոխառությունը։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 800 հազար դրամ։

Թովմասյանի մյուս դուստրը՝ Մերի Թովմասյանը 2024 թվականին հայտարարագիր չի ներկայացրել։ Նրա վերջին հայտարարագիրը թվագրվում է 2022 թվականով։

Ամենից շատ դիտված

13:23 Զինվորականներին հրամայվել է չբացակայել դիրքերից. կրակոցներ են հնչել նաև Ջերմուկում
15:43 Ջենթլմենի գեղեցիկ դիմակի հետևում սարսափելին էր թաքնված. Անդրեի նախկին կինը՝ ամուսնալուծության մասին
17:19 Վրաստանում հայտնաբերվել է «Արթմեդ» ԲԿ-ից փախուստի դիմած, «Կյաժ Աշոտին» սպանած «Ալավերդյանցի Կոկոն». shamshyan.com
14:37 Ես էլ «Մարուսիս» եմ «պերվի, վտարոյ, տրեծի» գցում ու ապահով հասնում տեղ. ձորում հայտնված վարորդին օգնության հասած հովիվ․ shamshyan.com
22:17 Հարկայինը թակելու է ձեր դուռը, եթե դուք կերել եք ՊԵԿ նախագահի կուտը․ Սամսոն Գրիգորյան
17:04 Գյումրին կունենա ամենաանկայուն ու կարճ քաղաքային իշխանությունը․ Սուրեն Սուրենյանց
22:34 Ռուսաստանում կլինի վերջին 14 տարվա ամենալայնամասշտաբ զորահավաքը
14:09 Պարտությունով հպարտացող նիկոլի ղեկավարած երկրի սահմանները հազիվ էլ նման վիճակում գտնվեն
19:36 Ճանապարհը, որով ամեն օր անցնում են ԱԺ նախագահն ու Նիկոլ Փաշինյանի աներձագը, բարձիթողի վիճակում է. shamshyan.com
23:12 Պատերազմը կավարտվի մայիսի վերջին, տեղի կունանա ամբողջական զրոյացում. Յուլիա Տիմոշենկո