Ներքին 2 տարի առաջ - 19:27 21-10-2024

Էթիկայի հանձնաժողովը տեղյակ չէ Տարոն Չախոյանի վիրավորական գրառումից

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր գրառմամբ այսօր վիրավորել է ՀՅԴ-ին՝ փաստացի խախտելով էթիկայի նորմերը։

Չախոյանը գրել է․ «Ամեն հաչացող շան վրա պետք չէ քար նետել: Մեքենայի հետևից վազող շունն էլ է հաչում, բայց չի նշանակում, թե կարող է նստել ղեկին ու քշել:

Սա ի պատասխան այն հարցմանը, թե ինչու չեմ արձագանքում իմ հասցեին էժան ստերին:

Մի քանի ծակ դաշնակի կաղկանձոցը ապացույց է, որ ամեն շնագայլ իր տեղում է»։

Oragir.News-ը խնդրի առնչությամբ փորձեց կապ հաստատել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի Հանրային ծառայողների վարքագծի վերահսկողության վարչության պետ Տիգրանուհի Խալաֆյանի հետ, սակայն աշխատակիցը նշեց, որ նա քննարկման է։ Աշխատանքային օրվա կեսից հետո նորից փորձեցինք կապ հաստատել վարչության պետի հետ, սակայն պարզվեց՝ նա նորից քննարկման է։

Խնդրի վերաբերյալ Oragir.News-ը զրուցեց Հանրային ծառայողների վարքագծի վերահսկողության վարչության փորձագետ Հեղինե Ենգոյանի հետ, ով նշեց, որ դեպքից տեղյակ չէ և երբ իրենք դիմում ունենան կամ մամուլի մշտադիտարկում իրականացնեն, դրա շրջանակներում կարող է արդեն քննարկել հանձնաժողովը։

«Վարքագծի կանոնների հետ կապված առհասարակ ցանկացած պարագայում համապատասխան վարույթ է իրականացնում, եթե հանձնաժողովի լիազորությունների տիրույթում է, բայց քանի որ այդ դեպքով անձամբ չեմ զբաղվել և որքանով հասկացա այսօր է տեղի ունեցել՝ ինչ-որ մանրամասն դիրքորոշում չեմ կարող ներկայացնել։

Դիտարկմանը՝ առանց դիմումի վարչությունը չի կարող զբաղվել խնդրով, փորձագետը նկատեց․

«Պետք է կամ դիմում լինի կամ մամուլում հրապարակումներ։ Եթե մամուլում հրապարակումներ կան՝ մենք ունենք համապատասխան աշխատակիցներ, ովքեր մշտադիտարկում անում են ու այդ արդյունքները ներկայացնում են։ Ենթադրում եմ, քանի որ նոր է դեպքը տեղի ունեցել, հավանաբար դրա համար դեռ փոխանցած ինչ-որ բան չունենք։

Դիտարկմանը՝ կարող է հանձնաժողովի աշխատանքին խանգարել այն հանգամանքը, որ Տարոն Չախոյանը վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալն է, Ենգոյանը նկատեց․

«Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը մեր վարքագծի կանոնակարգի սուբյեկտների թվում է, այսինքն՝ սուբյեկտային առումով հանձնաժողովի տիրույթում է արդեն։ Ինչ-որ պաշտոնի բնույթը որևէ կերպ հանձնաժողովի գործունեություն իրականացնել-չիրականացնելու վրա անդրադարձ չունի»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները