Ուղիղ եթեր
ԱԱԾ տնօրենի և ադրբեջանցիների հանդիպումը չի կայացել. անհետ կորածի ծնող
copy image url

ԱԱԾ տնօրենի և ադրբեջանցիների հանդիպումը չի կայացել. անհետ կորածի ծնող

Ներքին 8 ամիս առաջ - 16:00 18-10-2024
ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի՝ անհետ կորած զինծառայողների ծնողներին տված խոստումը, թե հանդիպելու է ադրբեջանական կողմի հետ և քննարկելու անհետ կորածների մասին հարցեր, մինչ օրս չի կատարվել։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում հայտնեց անհետ կորած զինծառայողներից մեկի ծնողը։

Նրա խոսքով՝ Աբազյանը դեռ օգոստոսի վերջին պետք է հանդիպեր ադրբեջանցի պաշտոնյայի հետ, բայց մինչ օրս այդ հանդիպումը չի կայացել.

«Արմեն Աբազյանը, երբ հանդիպել էր անհետ կորած զինծառայողների ծնողների հետ, վստահեցրել էր, որ օգոստոսի 29-ին Տավուշում՝ հայ-ադրբեջանական սահմանին, հանդիպելու է ադրբեջանցի պաշտոնյաների հետ։ Դրանից հետո պետք է նաև մեզ ընդուներ, բայց 2 ամիս անց որևէ հանդիպում չի եղել, մեզ հետ էլ կապ չեն հաստատել»։

Անդրադառնալով Քննչական կոմիտեի որոշմանը՝ առանց իրենց համաձայնության ԴՆԹ համընկնում ունեցող տղաների անունները անհետ կորածների ցուցակներից հանելուն, որը ծնողների համոզմամբ՝ խոչընդոտում է միջազգային հարթակներում հարցումներ իրականացնելուն, մեր զրուցակիցն ասաց, որ ԱԱԾ տնօրենը վստահեցրել է, որ խնդիրը լուծվել է։

«Մեզ պետք էր, որ տղերքին կրկին ներառեն անհետ կորածների ցուցակների մեջ, անկախ նրանից՝ ԴՆԹ կա՞, թե՞ ոչ։ Ռաֆայել Վարդանյանը եզրակացություն էր տվել, որ ամեն դեպքում ԴՆԹ-ն 100 տոկոսանոց է, բայց պետք է փորձաքննություն գնար, մինչև համոզվեինք։ Մենք ասացինք՝ ԴՆԹ բառը հանում եք, ու վերջ։ Իրենք համարվում են անհետ կորած, մինչև դուք կպարզաբանեք, կհասկանաք՝ այդ ԴՆԹ-ն ճի՞շտ եք տվել, թե՞ ոչ, այն ժամանակ նոր կգրեք՝ ԴՆԹ ունի, կամ չունի։ Ծնողը վստահ է, որ դա սուտ է, այդ ԴՆԹ պատասխանները՝ համոզված ենք, որ սխալ են։

Հիմա Արմեն Աբազյանի ասելով՝ տղերքը ներառված են անհետ կորածների ցուցակում, բայց մենք էլ մի անգամ գնացինք, որ ՔԿ-ից տեղեկանք վերցնենք, այդ թղթի տակ բոլորովին ուրիշ բան էր գրած, մենք չստորագրեցինք։ Բայց հիմա ասում են՝ գնացեք տեղեկանք վերցրեք ու կտեսնեք, որ այդպես է նշված՝ «ԴՆԹ չկա, զոհված բառը չկա»։

Օրինակ՝ երեխեքը ավտոմեքենաներ ունեն, ԱՊՊԱ-ի խնդիրներ կան և այլն, կամ տուն ունեն, որ երեխեքի անունով է, պետք է ՔԿ-ից տեղեկանք վերցնեն,այդ տեղեկանքում իբր՝ արդեն որպես անհետ կորած են նշվում։ Այս քանի օրը կգնանք, կվերցնենք, որպեսզի համոզվենք…»,- եզրափակեց անհետ կորածի ծնողը։

Հիշեցնենք, որ անհետ կորած և գերեվարված զինծառայողների ծնողները հուլիսի 29-ին հավաքվել էին ԱԱԾ շենքի մոտ և հանդիպում էին պահանջում ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ։

Ծնողները զայրացել էին, որ Քննչական կոմիտեն առանց իրենց համաձայնության, ԴՆԹ համընկնում ունեցող տղաների անունները անհետ կորածների ցուցակներից հանել է, ինչը նշանակում է, որ այլևս միջազգային հարթակներում հարցումներ չեն կարող ուղարկել։

Ծնողները պահանջել էին, որպեսզի իրենց տղաների անունները կրկին ավելացնեն այդ ցուցակներում, քանի որ անհետ կորածների և գերեվարվածների հարցերով զբաղվում է նաև ԱԱԾ տնօրենը, ծնողները հենց նրա հետ էին ուզում հանդիպել։

Մի քանի օր անց ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն ընդունել էր նրանց։

Ամենից շատ դիտված

11:05 Доброцен-ը խաբո՞ւմ է հաճախորդներին. ահազանգ՝ խարդախության մասին
21:57 Մոսկվայում ձերբակալվել է Ադրբեջանի ամենահեղինակավոր օրենքով գողերից մեկը
23:57 Թիվ մեկ օրակարգը պետք է լինի սեփական ինքնիշխանության վերականգնումը, այնինչ ավելի «կարևոր» է Վեհափառին ավազանի անունով անարգելը
16:40 Տաշիրի համայնքապետարանի աշխատակիցներին ստիպողաբար երթի չեն տանում. ՔՊ-ի խոսափողը ստում է
07:24 Տրանսպորտի համար չվճարելու պատիժը շատ խիստ է լինելու. Ժողովուրդ
22:43 Հանուն ապրելու իրենք են կռվում, իսկ հայը` հանուն Հայրենիքի ու մուսուլմանացման չգնալու. լրագրող
23:23 Հայտնաբերվել է ձերբակալվածի մարմինը․ նա կասկածվում էր անչափահասի նկատմամբ ոտնձգություն կատարելու մեջ
22:35 Ալիևի կոշիկ լիզողի թիրախում բոլորս ենք՝ սկսած խեղճուկրակ Կիմա տատից՝ մինչև աշխարհի ամենահարուստ հայ Սամվել Կարապետյանը
22:50 Երևան-Իջևան ավտոճանապարհին 18-ամյա վարորդը «GEELY» էլեկտրոմոբիլով բախվել է հողաթմբերին
23:46 Ե՞րբ է մեր պնդաճակատների գլուխը մտնելու, որ Հայկական բանակը ծնվել է ոչ թե 1992 թ. հունվարի 28-ին, այլ հազարամյակներ առաջ